Փարիզում Էմանուել Մակրոնն այցելել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթող Էմանուել Մակրոնն այցելել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել է Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), հաղորդում է Nouvelle d'Armenie-ն։
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողությունը տեղի է ունենում Կանադայի հրապարակում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառել է Nouvelles d’Arménie-ի լրագրող Ժան Էքիյանը։
Նշվում է, որ ավելի ուշ միջոցառմանը ներկա կգտնվի նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։