1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 սեպտեմբերի 2019թ., 00:00
Facebook-ը չի հրաժարվում Libra-ն թողարկել՝ չնայած ճնշումներին Նույնիսկ թույլ ռադիո- եւ մագնիսական ալիքները «ներքին ժամացույցը» կարող են խափանել. հետազոտություն Կլիմայական աղետի արագությունն աճում է Եվ սահմանին, եւ շփման գծում նորմալ իրավիճակ է՝ կայուն, վերահսկելի, հանգիստ. Արտակ Դավթյան Այսօր Խաղաղության միջազգային օրն է Թբիլիսիի գովազդային տեսավահանակներով ողջ օրը կցուցադրվեն Հայաստանի մասին պրոմոհոլովակներ Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ Վայոց Ձորի միջադեպի մասին «Ամեն օր ու ժամ մենք պարտավոր ենք առավելագույնն անել». ԱԳՆ ուղերձն Անկախության օրվա կապակցությամբ Մելանյա Թրամփը չի կարողացել կտրել տոնական ժապավենը Ջորջ Վաշինգտոնի հուշարձանի բացման ժամանակ (տեսանյութ) «Տրենաժոր էի գնում». Փաշինյանը և Սարգսյանը Եռաբլուրուրում խոսում են դիետայի եւ չաղանալու մասին Անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ. Հրայր Թովմասյան Ուշադրություն․ սպասվում է քամու ուժգնացում Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր. իրականացվելու է նաեւ պայմանական նշանակետերի խոցում Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետեւանքով 280 միլիոն մարդ կարող է զրկվել իրենց տներից Ղազախստանի կառավարությունը շնորհավորել է անկախ Հայաստանի տոնը ԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարական բարեփոխումներին միտված ՀՀ կառավարության հանձնառությունը. Թրամփ «Վստահ եմ որ կլինի երկկողմ հանդիպում». Փոխվարչապետը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին Պուտինը շնորհավորել է Անկախության տոնը Թրամփի ամենամեծ սխալը կլինի Իրան ներխուժելը Իսրայելի կառավարությունը Հայաստանին՝ Սիրելի Հայաստան, շնորհավոր տոնդ (լուսանկար) Libra-ն կարող է անզսպելի լինել. փորձագետ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով (տեսանյութ) Կառավարությունն այլևս չի աջակցի գյուղացուն Անկախության օրը Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար ԱՄՆ կա­տա­րե­լիք այցն ըն­դա­մե­նը ֆոր­մալ բնույթ է կրե­լու Հունվարից գազի գինը սահմանին կարող է դառնալ 205 դոլար Եկե՛ք ուրեմն պատվով և խիզախությամբ պաշտպանենք մեր անցյալի հաղթանակները, ավելի եռանդուն շենացնենք երկիրը Ռոբերտ Քոչարյան. Մենք չափազանց մեծ գին ենք վճարել Անկախության համար և պետք է փայփայենք այն Օրվա հանդիպումների անոնս Արդար ու բարի գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը. Գարեգին Բ Արսենալը» շնորհավորում է ՀՀ Անկախության օրը (Լուսանկար) Վստահ եմ, որ սրբորեն կվերաբերվենք անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը. Ս. Սարգսյան Գյումրիում նշվում է Անկախության 28-րդ տարեդարձը (ուղիղ) Այսօր էլ մեր պետության առջև կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին գտնվում է բացառապես մեր ձեռքերում Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր (լուսանկարներ) Դիմացանք Հաղթեցինք Վերակառուցեցինք տնտեսությունը ՎԵՏՕ շարժման ակցիան տվեց իր արդյունքը, Արսեն Խառատյանը փակագծեր է բացում Տոն, որը մեզանից ուզում են խլել Նոր իշխանության ամենաթույլ օղակը մարզպետներն են «Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը» Ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ-ում որոշումներ կլինեն, բանկերում պահվող միջոցները պակասելու են. «Բանկային գաղտնիքի» օրենքի մասին Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարական կտա եւ կմիանա այդ թիմին «Ես չեմ ասում՝ ինչ գրվում է մամուլում, սուտ է». Արարատ Միրզոյանը՝ «Իմ քայլում» իրավիճակի մասին Google-ը շնորհավորել է ՀՀ Անկախության 28-ամյակը Պուտինը կգա Հայաստան Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փաշինյան Փաշինյանի նոր օրակարգը. Նա մտադիր է արեւմտյան արժեքներով կուսակցություն ստեղծել՝ որպես այլընտրանք «20-րդ դարից 21-րդ դար մտնելու» համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է 31 մլն դրամ Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին․ ինչպես է ընկել ԱԱԾ «թակարդը» Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանի միջնորդությամբ. նրանք ընկերներ են Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. նրանք երկուսն են Անկախության տոնին քաղաքական վերնախավն այցելել է Եռաբլուր Արցախի իշխանական շրջանակներում հակված են իրենց թեկնածուին առաջադրել Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին Անկախության օր․ Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 28-րդ տարեդարձը Քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից Ինչպես է Վլադիմիր Պուտինն անցկացնում հանգստյան օրերը Հեռանալուց առաջ Օսիպյանը զենքով պարգեւատրել է 7-րդ վարչության սկանդալային պետին եւ նրա որդուն Գաղութում «օրենքով գողերը» բունտ են արել Մեր ընտանիքը համալրվեց. Աշոտ Ղուլյան (լուսանկար) Թուրքիայում առաջին Ս-400-ները կտեղակայվեն դեկտեմբերին Մեր հարցադրումները չեն արվում հումոր անելու կամ ուժեղ տղա երեւալու համար. Արամ Օրբելյան Թրամփը չի բացառում Իրանի ուղղությամբ հարվածելու հավանականությունը Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. ԱԳՆ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարելու եզակի հնարավորություն ունի. Պոմպեո Հայրս հույս չուներ, որ կարող է փոխվել խափանման միջոցը. Լևոն Քոչարյան Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին. Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ Տ. Ավինյանին Թուրքիայում 74 զինվորականի կալանավորման օրդեր է տրվել Տեղեկություններ կային ԱԱԾ-ից, որ կարող են լինել հարձակումներ զորամասերի վրա. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա խտրական մոտեցում. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով հասան ԱԱԾ Մարդ պետք է ճղճիմ լինի մտածելու համար, որ հայրս կարող է խուսափել կամ թաքնվել. Լևոն Քոչարյան (տեսանյութ) ՀԲՃ-ն կազմակերպել է բնապահպանական մոբիլիզացիայի օր. ուղիղ Հայաստանում օրենք չի գործում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ. Վիկտոր Սողոմոնյան Դատարանը թող սկզբից վիրավորվի մինչեւ դա ասածներից. Ալումյանը` «վնգստացող դատավոր» արտահայտության մասին «Չելսիի» 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը 48 անգամ ավելացել է Անհամբեր մոխրագույն պանդան դարձել է կենդանաբանական այգու աստղը (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով գնում են ԱԱԾ (ուղիղ)
Հարցում

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ 2017թ.-ի նոյեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքը օգտագործելով յուրացում և խարդախություն կատարելու դեպքեր:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը, 1994 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2017 թվականի մայիսի 15-ը զբաղեցնելով «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կանոնադրությամբ ունենալով ՊՈԱԿ-ի գույքը, այդ թվում նաև ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորություն, իր աշխատանքային գործունեության՝ 2015թ., 2016թ. և 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում, աշակերտներին հատկացվող սնունդը օրենքով սահմանված կարգով նախատեսված չափաբաժիններից ավել նրանց տրամադրելու, ինչպես նաև մի խումբ աշխատակիցներին դպրոցի ճաշարանում սնվելու հնարավորություն ընձեռնելու պատրվակով պաշտոնեական գրություններում աշակերտների ընդհանուր քանակի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելով՝ դպրոցում գիշերող աշակերտների քանակը ներկայացնելով փաստացի գիշերող աշակերտների քանակից ավել, պետական բյուջեից ստացել է սննդի համար նախատեսված ավել ֆինանսավորում և ձեռք բերել համապատասխան սնունդ, ապա՝ նույն ժամանակահատվածում, դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի օժանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ դպրոցի պահեստից դուրս գրվող սննդամթերքի ճաշացանկ-պահանջագրերում հաշվառել է փաստացի դպրոցում չգիշերող թվով 27 աշակերտների, այդ կերպ հիշյալ աշակերտների անվամբ իրեն վստահված դպրոցի պահեստից պաշտոնեական կեղծիք կատարելով ելքագրել և վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.425.049 ՀՀ դրամ արժողությամբ սնունդ:

Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նույն ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցների աշխատավարձի բանկային պլաստիկ քարտերից 2008 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում կանխիկացրել է փոխանցված աշխատավարձի, արձակուրդայինների և խրախուսանք-հավելավճարների գումարները, խաբեությամբ՝ փոխանցված գումարների իրական չափի մասին չհայտնելով նրանց, կանխիկացված գումարներից նրանց առձեռն հատկացրել է մի մասը, իսկ մնացած՝ առանձնապես խոշոր չափերով 9.956.831 ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին :

Նախաքննությունը շարունակվում է:

website by Sargssyan