Գիշերը ծեծկռտուք է եղել Երեւանի կենտրոնում. գիշերային ակումբի 3 աշխատակից բերման է ենթարկել. կան վիրավորներ

Այս թեմայով
- ԱԺ պատգամավորի «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցը գտնվել է
- Ոստիկանության ստորաբաժանումում ոչ իրավաչափ վարք դրսևորած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)
- Տղամարդը գերեզմանատնից գողացել է ծաղկեպսակի հենասյուն և փայտե հինգ զամբյուղ
- Երևանում մի շարք դեղատների տնօրեններ են ձերբակալվել. հարուցվել է քրգործ. (տեսանյութ)
Օգոստոսի 12-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ ստացվեց, որ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ կռիվ է: Ավելի ուշ ահազանգ պետք է ստացվեր նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնից. մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Զովունի գյուղի երկու բնակիչ` մեկը 30, մյուսը 26 տարեկան:
Նրանք հիվանդանոցում հայտնել էին, որ նշված վնասվածքները ստացել են Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկվելու հետեւանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողներին վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ են պատճառել Բաղրամյան պողոտայում գործող գիշերային ակումբի երեք աշխատակիցներ` մեկը` 28, մյուս երկուսը 40-ից 50 տարեկան:
Հաղորդումից րոպեներ անց երեք կասկածվողներն էլ ակումբից բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն, սակայն տուժողները տարօրինակ կերպով հրաժարվել են հաղորդում տալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: