Փաշինյանի հետ հանդիպմանը որևէ տրամաբանված մտահանգում չտեսա. ակտիվիստը բոյկոտել է Ամուլսարի հարցով քննարկումը (տեսանյութ)
Փաշինյանն անընդհատ խոսում էր փաստերի մասին, որևէ ռացիոնալ, տրամաբանված մտահանգում ես չտեսա, ես տեսա միայն միմյանց կողքի շարված մանիպուլյացիոն նախադասություններ, որոնցով իրավիճակը այլ կերպ էր ներկայացվում: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանի հետ ընթացող հանդիպումն այսպես որակեց հանդիպմանը մասնակցած բնապահպան Աննա Շահնազարյանը: Վերջինս նշեց, որ բոյկոտել է վարչապետի հետ հանդիպումն ու դուրս եկել, քանի որ հանդիպումն արդյունավետ չի համարում:
«Վարչապետի հետ հանդիպմանն այս պահին մասնակցում է մոտ 60-70 հոգի: Այնտեղ կան Ջերմուկի բնակիչներ, Ջերմուկի ավագանու անդամներ, կային մարդիկ, որոնց ոչ ոք չէր ճանաչում, սակայն նրանք ներկայանում էին որպես տեղի բնակիչներ»: