Sony-ն միջոցներ է հավաքում հագուստին ամրացվող օդորակիչ թողարկելու համար
Ճապոնական Sony ընկերությունն անցկացնում է բազմապրոֆիլ ակցիա՝ հագուստին ամրացվող Reon Pocket օդորակչի արտադրության համար միջոցներ հավաքելու նպատակով: Ըստ արտադրողների՝ սարքը պատրաստ է աշխատել ջերմային տարբեր պայմաններում, կտեղավորվի վերնաշապիկի հետնամասի հատուկ գրպանում:
Ինչպես գրում է 3DNews-ը, Reon Pocket-ը չափսերով համապատասխանում է բանկային քարտի չափսերին, իսկ քաշը 85 գրամ է: Տաքանալու ու սառելու գործառույթներն իրականացվում են Պելտիեի մարտկոցի միջոցով:
Հագուստին ամրացվող օդորակչի աշխատանքը հնարավոր կլինի կարգավորել հեռախոսի միջոցով՝ ընտրելով աշխատանքի անհրաժեշտ ռեժիմը: Աշխատանքի նախատեսված ժամանակը 24 ժամ է, իսկ մարտկոցի լիարժեք լիցքավորումը տևում է 2 ժամ:
Այս պահի դրությամբ հավաքել է անհրաժեշտ գումարի՝ 610 հազար դոլարի գրեթե կեսը: Առայժմ օդորակիչը կարող են պատվիրել միայն Ճապոնիայի բնակիչները։