Պորտուգալացին տպավորիչ գրաֆիտիներ ու անհավանական թվացող տեսողական պատրանքներ է ստեղծում լքված շինություններում (լուսանկարներ, տեսանյութ)
Սթրիթ արտի պորտուգալացի վարպետ Օդեյթը (Odeith) հայտնի է դարձել` եռաչափ գրաֆիտիի արվեստը նոր մակարդակի հասցնելով:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, նրա ստեղծագործությունները, որոնցով զարդարում է լքված կամ անշուք շենքերի պատերը, ավելի քան տպավորիչ են ճիշտ անկյան տակ դիտելիս: Նրա վերջին կատարած աշխատանքների շարքը պատկերում է չափազանց իրական տեսք ունեցող կենդանիների, թռչունների և այլ առարկաների նկարներ, որոնք նա պատկերել է պատերին, փողոցների եզրակալներին, ցանկապատներին և ցանկացած հնարավոր վայրերում:
Նկարչի` անամորֆիկ ու հեռանկարային արվեստի պատկերացումն իսկապես ապշեցնող է: Նրան հաջողվում է առաջին հայացքից անհավանական թվացող տեսողական պատրանքներ ստեղծել, ինչպես օրինակ պատերին հանգրվանած միջատները կամ շենքի ներսում գտնվող լքված ավտոբուսը: