ԱՄՆ-ում գաղտնազերծել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի վերաբերյալ հետախուզության զեկույցը
ԱՄՆ անվտանգության ազգային արխիվը հրապարակել է 1986-ին Չեռնոբիլի ԱԷԿ-ի հետախուզության գաղտնի հաշվետվության մի մասը։ Փաստաթուղթը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Զեկույցում ասվում է, որ առաջին օրերին զոհերի թիվը կարող էր զգալիորեն տարբերվել պաշտոնական տվյալներից։
Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ ցերեկը խորհրդային RMBK-100 ռեակտորում շուրջ 100 մարդ է աշխատել, իսկ գիշերը՝ 35։ Բացի այդ, ռեակտորի կողքին են գտնվել 3-րդ և 4-րդ էներգոբլոկները։ Այդ պատճառով տարբեր հերթափոխով աշխատողների թիվը կրկնապատկվում է։
Հեղինակները հանգել են եզրակացության, որ ներկայացված պաշտոնական տվյալներն անհեթեթ են։
«Ամբողջ հետախուզական հանրությունը հիմարություն է համարում, որ միայն 2 մարդ է զոհվել»,-գրել է հեղինակներից մեկը։