Մոլդովայի ամենահարուստ մարդու դաշնակիցը ինքնասպանություն է գործել
Մոլդովայում գործարար Յուրի Լունկաշուին գտել են մահացած: Նա եղել է ներկայումս փախուստի մեջ գտնվող օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկի դաշնակիցը. վերջինս եղել է նախկինում հանրապետությունում ինշխող դեմոկրատական կուսակցության առաջնորդը: Այս մասին հայտնում է «Sputnik Մոլդովան»:
Լուկանշուի հրազենային վնասվածքով դին հայտնաբերվել է մայրուղու վրա՝ շաբաթ երեկոյան, օգոստոսի 17-ին: Ոստիկաններին գործարարի վախճանի մասին հայտնել է նրա վարորդը, որը ներկա է եղել դեպքի վայրում: Նա պատմել է, որ պետը երեկոյան կանչել է նրան իր տուն և խնդրել մեքենայով մի փոքր ման ածել իրեն:
Լուկանշուն վարորդին խնդրել է կանգնեցնել մեքենան դաշտում և դուրս է եկել՝ իբրև թե մաքուր օդ շնչելու համար: Գործարարին մեքենայում սպասելիս՝ վարորդը կրակոցի ձայն է լսել: Ոստիկանությունում հաստատել են, որ կրակոցն արձակվել է նրա անձնական զենքից: