13-ամյա հղի աղջիկը կեսարյան հատմամբ տղա է ունեցել. երեխայից հրաժարվել են
13-ամյա հղի աղջնակը երեք օր առաջ կեսարյան հատմամբ տղա է ունեցել Էրեբունի բժշկական կենտրոնում։
«Կեսարյան հատում որոշվեց տարիքից ելնելով և պտղի դիրքի հետ կապված», - պարզաբանեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը:
Ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, տան անդամներից շատերը առողջական խնդիրներ ունեն: Նրանց պնդմամբ, աղջկա հետ կատարվածը սեռական բռնություն էր: Հարուցվել է քրեական գործ:
Առավել մանրամասն՝ «Ազատություն Ռ/Կ»-ի տեսանյութում: