Պատգամավոր Հայկ Սարգսյանը Շորժայի փարթիից տեսանյութ է հրապարակել
Այսօր Շորժայում փարթի է անցկացվելու։ Փարթին սկսվել է առավոտյան ժամը 10-ին և ձգվելու է մինչ ուշ երեկո, որի ընթացքում ծովափնյա խաղեր են կազմակերպվելու, սելֆի՝ ջրի տակ, իսկ երաժշտությունը ապահովելու են DJ-ները։
Փարթիի կազմակերպիչը պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Միջոցառմանը մասնակցելու համար բոլոր պատգամավորները հրավիրատոմսեր են ստացել և նրանցից շատերը պատրաստվում են մասնակցել ծովափնյա փարթիին։
Պատգամավորը քիչ առաջ ֆեյսբուքում ուղիղ եթերով ցույց է տվել թե ինչպիսի իրավիճակ է լողափին ու բոլորին հրավիրել է փարթիին մասնակցելու։