Մոսկվայում զբոսաշրջային ավտոբուս է վթարվել․ կա 15 տուժած (տեսանյութ)
Մոսկվայի արևելյան Պերովո շրջանում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է լուսավորության սյանը։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ Միջադեպի հետևանքով տուժել է 15 մարդ։ Նրանք ստացել են թեթև վնասվածքներ։
Նախնական տվյալներով՝ ավտոբուսում գտնվել է Չինաստանի 32 քաղաքացի։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
Автобус с туристами из Китая врезался в фонарный столб на перекрестке Шоссе Энтузиастов и 1-й Владимирской улицы, пострадали 15 человек.
— Дикая Москва (@WildWildMoscow) August 18, 2019
На месте работают дознаватели. Проверяется версия о том, что ДТП произошло из-за нарушения ПДД водителем легкового автомобиля pic.twitter.com/DTbrcZgak8