Հաճախորդը սպանել է մատուցողին սենդվիչի համար
Ֆրանսիայում ռեստորանի այցելուն կրակել է մատուցողի ուղղությամբ. տեղական մամուլի հաղորդմամբ՝ նա զայրացել էր, քանի որ սենդվիչը բավականաչափ արագ չէր պատրաստվել, հաղորդում է BBC-ը:
Ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննում է սպանությունը, որը կատարվել էր ուրբաթ երեկոյան Փարիզի արեւելյան արվարձան Նուազի լը Գրանում: Կասկածյալը փախուստի էր դիմել դեպքի վայրից եւ դեռեւս ազատության մեջ է:
Շտապ օգնության բժիշկները փորձել են փրկել 28-ամյա մատուցողի կյանքը, որը ստացել էր ուսի վիրավորում, սակայն նա մահացել էր դեպքի վայրում:
Նրա գործընկերները հայտնել են ոստիկանությանը, որ այցելուն կորցրել էր ինքնատիրապետումը երկար սպասումից հետո Mistral ռեստորանում, որտեղ պատրաստում են պիցցաներ եւ սենդվիչներ: