Իլոն Մասկը կրկին կոչ է արել ռմբակոծել Մարսը
SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը առաջարկել է Մարսին միջուկային հարված հասցնել: Համապատասխան գրառումը ձեռնարկատերը կատարել է Twitter-ում:
«Միջուկային հարված Մարսի վրա»,- գրել է Մասկը:
Ավելի ուշ Մասկը հավելել է, որ շուտով պատրաստվում է այդ կարգախոսով մարզաշապիկներ թողարկել:
Նշենք, որ Մարսը ռմբակոծելու հայտարարությամբ Մասկը հանդես էր եկել նաև 2015 թվականին: Նրա կարծիքով՝ ջերմամիջուկային ռումբեր նետելով՝ կարելի է մոլորակի բևեռներում հալեցնել սառույցը։ Գոլորշու ձևավորումը և ածխածնի երկօքսիդի արտանետումը, իր հերթին, կհանգեցնի ջերմոցային էֆեկտի, որի հետևանքով օդի ջերմաստիճանը և մթնոլորտային ճնշումը կբարձրանա:
Nuke Mars!
— Elon Musk (@elonmusk) August 16, 2019