Հմայիչ եւ ոճային․ Սիրուշոյի լողափնյա կերպարը
Այս թեմայով
- Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
- Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
- «Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
- Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։ Կադրում Սիրուշոն կրում է արեւային ակնոց, դեղին, խղոտե լայննեզր գլխարկ, նույն երանգի վերնազգեստ։ Իսկ լողափնյա կադրին կից սիրված երգչուհին գրել է․ «Մեր «Ուխտասար» թևնոցը, որի վրա պատկերված են Սյունիքում հայտնաբերված ժայռապատկերներ, իր մեջ անբացատրելի ուժ ունի...»։