Մոսկվայում կտրել են «Բրիգադա» սերիալի հայտնի ծառը
Մոսկվայում որոշում է կայացվել կտրել այն ծառը, որի ներքո 2000 թվականներին նկարահանվել է «Բրիգադա» հայտնի հեռուստասերիալը: Այս մասին տեղեկացնում է «Известия»-ն:
Հենց այդ ծառի ներքո էին ֆիլմի հերոսները` չորս տղաները, հավերժ միասին լինելու երդում տվել: Երկար ժամանակ այդ վայրը երկրպագուների հավաքատեղի էր դարձել, սակայն տարիների ընթացքում ծառը չորացել էր, ուստի այն հատելու որոշում էր կայացվել:
Հիշեցնենք, որ «Բրիգադա» սերիալը պատմում է 90-ականներին հանցագործությունների և հանցագործ խմբերի ստեղծման մասին: