Այսօր՝ 24 նոյեմբերի 2020թ., 00:00
Հայկական զորքը դուրս է բերվում Քարվաճառից՝ Ադրբեջանին հանձնելուց առաջ. AFP-ն տեսանյութ է հրապարակել Իրավապաշտպանները՝ դիմակավորված ոստիկանների մասին Մենք ողջ ենք ուզում մեր երեխուն, դի՞ ենք տվել, որ դի ուզենք. անհետ կորած զինծառայողների մայրեր Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը Արայիկ Հարությունյանի՝ Մոսկվա այցի չարտերային թռիչքի գումարը կազմել է 25.000 եվրո. Mediaport «Մերօրյա հերոսները». Արտյոմ Առաքելյանը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր թաքնվել. Իզաբելա Աբգարյանը՝ «Իմ քայլից» դուրս գալու մասին Հայկական մեծ վերակառուցում Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործի քննությունն ավարտվեց. դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերին ԱԱԾ-ն ստում է. Արշակ Եպիսկոպոսը ոչ իր նախաձեռնությամբ հանդիպել է ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ Արծրուն Հովհաննիսյան, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի Հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում. Ղազինյան «Մեր հերոսների հիշատակին». Կոմիտասի «Կռունկը»՝ Նարեկ Հախնազարյանի կատարմամբ (Տեսանյութ) Նիկոլը փրկել է ձեր երեխային, բայց սպանել է 4750 այլ երեխաների ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի և նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ Սոցապ նախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին սկուտեղի վրա Նիկոլը հանձնեց ալիևին. Զաքարյան «Ես չեմ գնա երկրից... ու ամեն օր քո հիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված, անտարբեր մարդկանց». Մհեր Մկրտչյանը՝ վարչապետին ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ` գնահատելու համար Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ մարդասիրական օգնության ծավալը Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության համակարգ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են Շարունակվում է անհետ կորածների որոնման աշխատանքները Եւս 1300 փախստականներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղ Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում. 3-րդ նախագահի գրասենյակ Մխիթարյանը՝ «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Գերիների վերադարձման գործընթացը կախված է Ադրբեջանից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները. Արցախի ՄԻՊ Ապաշնորհ իշխանություններն ապաշնորհ են ամեն ինչում Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը Հեղափոխական պաշտոնյան սպառնում է Խաչատուրովի որդուն եւ Վիտալի Բալասանյանին. «Ստառշե Էդդի» տելեգրամ ալիք. Ղարաբաղյան երկրորդ պատերազմը պաշտոնյաների ստերի խորհրդանիշն է Առանց ՍՇՎ նշանների բարձր ջերմություն․ Ինչի՞ մասին կարող է այն վկայել Դոլարի փոխարժեքը անցավ 505 դրամից. Եվրոն հատեց 600-ի սահմանագիծը Սա կարելի է ազգային ողբերգություն համարել. Սևակ Հակոբյան Կա՛մ այս մարդիկ պետք է խոսեն, կա՛մ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատասխանատվությունը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից Հուսամ՝ վերջին պահին եկեղեցում մոմ ես վառել, որ քեզ չսպանեցին Էջմիածնում. Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին «Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետեւ կորուստս տիեզերական էր...». Դավիթ Ամալյանի գրառումը զոհված որդու մասին ՄԻԵԴ-ը բավարարել է գերության մեջ հայտնված գերիների հարցով մեր դիմումները. 17 հայ գերու անուն է հրապարակվել Ի՞նչ ունեն քննարկելու գործարարները երկիրն ավերած, հազարավոր զոհերի պատճառ դարձած Նիկոլի հետ Նիկոլը ԱԱԾ է հրավիրել Մայր Աթոռի դիվանապետին Պուտինը հավասարակշռության մեջ է պահում Էրդողանին, Փաշինյանին, Ալիեւին, Թրամփին, Մակրոնին եւ Մերկելին «Կոմերսանտ». Ուխտասարի վերջին օրը Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչիին Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում. Նիկոլը պետք է հեռանա Երուսաղեմի Հայ պատրիարքը ՌԴ նախագահ Պուտինից խնդրել է Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները Այդ «չինական ոստիկանները» որևէ կապ չունեն իրավապահ համակարգի հետ․Նարեկ Մալյան Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին. Գեւորգ Դանիելյան Հրաժարական տուր, գնա, ին՞չ է մնացել քեզ անելու, ասա, ազնիվ եղիր. Գեւորգ Պետրոսյանը` Փաշինյանին (Տեսանյութ) Լեւոն Արոնյան․ Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք «Մենք միշտ կհիշենք ձեր սխրանքը». Գարիկ Մարտիրոսյան Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը սկսեց երկու հաղթանակով Եւ ի՞նչ, արդեն մենք ունենք 130 մլն․ դոլարի մետաղի ջարդոն ՍՈՒ-ե՞ր․ Ավետիք Իշխանյան Այն երկուսը, որոնք չպետք է լինեին Սուրբ Էջմիածինում Հայրենիքի համար արյուն թափողները հերոսներ են ու նահատակներ. Արամ Ա կաթողիկոս Հենրիխ Մխիթարյան․ Մեր Հայ Հերոսների համար (ֆոտո) Արթուր Վանեցյանը ձերբակալվել է ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին ԱԱԾ-ն խուզարկում է «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը. «Հայրենիք» կուսակցություն Ինձ համար այս պահին կարեւորն է՝ թույլ չտալ, որ զայրույթը վերածվի բեւեռացման ու ընդհարումների. նախագահ Արմեն Սարգսյան Իշխանության պահապանները Ռուսաստանը եղբայրական պետություն է եղել եւ կմնա Հայաստանի համար. Արման Աբովյան Դոնորական արյան անհրաժեշտություն միշտ կա․ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհը լինելու է մեր երկրի կործանման սկիզբը, այն կտրելու է մեր հայրենիքի պորտալարը. իրանագետ ԼԺՀ-ն հայտարարել է Դոնբասից Ղարաբաղ ուկրաինացի ուժայինների արտահոսքի մասին Լուկաշենկոն ԱՊՀ, ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում ինտեգրումը միջոց է համարում գունավոր հեղափոխությունների դեմ Եթե մենք տալիս ենք Արցախը, ուրեմն մենք տալու ենք Հայաստանը, մենք դա թույլ տալ չենք կարող․ Միքայել Մելքումյան Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի հայտարարության կետերի կատարումը Համաձայնագրի որոշ կետեր հնարավոր է փոխել. Հրանտ Բագրատյան Նոր բանակցող, չի նշանակում պատերազմ, նշանակում է Հայաստանի համար նոր շանս. Արփինե Հովհաննիսյան Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է. Լևոն Մնացականյան Սաուդյան Արաբիայի ավագ գիտնականների խորհուրդը «Մուսուլման եղբայրներ»-ն իսլամին ուղղված սպառնալիք է անվանել Համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում աշխատանքս․ խորհրդական Տաթևիկ Սողոյան Գոռում էինք, որ երկիր ենք կորցնելու, սակայն չլսեցիք, ծաղրեցիք մեզ․ մենք և՛ ամեն ինչ կորցրինք․ Վլադիմիր Գասպարյան Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով Փաշինյանի կառավարությունն ընկնում է քաղաքական անդունդը, որտեղից կարող է երբեք դուրս չգալ. միջազգային մամուլի արձագանքը Երեկ ուշ երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արկադի Ղուկասյանը. Նա կոնկրետ առաջարկներ է արել Վերջապետը. ավարտված իշխանության ապացույցները Հրաժարականների վերջնաժամկետը սպառվում է Պուտինն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման հարցում․ Կրեմլ Եթե իրենք իրենց հատկացված ժամանակում այդ հարցը չեն լուծի, ես ձայնագրությունը կհրապարակեմ. Վարդան Աթաբեկյան Ամբողջ թիմով հեռանալն այլընտրանք չունի. Էդմոն Մարուքյան
Հարցում

Երկիրն անհեռանկար է, երբ թելադրողն ամբոխն է

Հայը չի ապավինում ամբոխի զորությանը: Նրա ուժն անհատի իր կերտվածքն է: Ամբոխի ուժը նվաստ է, ամոթաբեր: Անբառ անասունի ուժ է: Եւ ինչին որ կարելի է հասնել դրանով՝ քամահրելի է եւ անհարիր մարդու ազնվացման պատմական ընթացքին: Եւ եթե գալիք ժամանակներում աշխարհն անգամ թաղվի վայրագ խելահեղության մեջ, հայը պետք է ապավինի իր հոգեւոր օրենքների դաշնությանը, որ իր այրան ժառանգությունն է:

Հայի, ամբոխի, ամբոխին ապավինողի մասին տողերի հեղինակը «հակահեղափոխական» չէ, «սեւ» չէ, «թալանչի» չէ: Այս հանճարեղ տողերի, իսկ ավելի կոնկրետ հայի զարգացման բանաձեւի հեղինակը աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանն է:

Այսօր, արդեն մեկ տարի է Հայաստանում իշխում է ամբոխը: Մենք շեղվել ենք հայի զարգացման, առաջադիմության բանաձեւից՝ դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով:
Իշխում է ամբոխը, թելադրողն ամբողխն է, ընդ որում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Իսկ ինչ է լինում, երբ թելադրում է ամբոխը, երբ թելադրում է կյանքում ոչինչ չնախաձեռնած, անկիրթ, գիրք չկարդացած ամբոխը, տեսնում ենք մեր շուրջը, տեսնում ենք գրեթե ամենուր: Դուռ է ջարդում, ավտոմեքենա է վարում ինչպես ուզում է, թեժ գիծ է զանգում եւ ու դանոս՝ մատնագիր է գրում... սա կենցաղում։ Պետական կառավարման համակարգում՝ միայն խոսում է, գործի մասին չունենալով պատկերացումներ։

Ապրում ենք այնպիսի ժամանակաշրջան, երբ մեծ աշխարհին կառավարում է փոքր աշխարհը՝ փոքր մարդկանցով: Շատերի համար աննկատ ռեփեր Հրագի երգի, թե բանաստեղծության հետ փոխվեց իրավիճակը: Եթե մեծ աշխարհում լուրջ գործեր են արվում, հայրենիք ազատագրում, հողը հանձնում գյուղացուն, ատոմակայան վերաբացում պատերազմից հետո, հսկայական ներդրումներ բերում երկիր եւ ապահովում երկնիշ տնտեսական աճ, նորոգում եւ կառուցում դպրոցներ, ճանապարհներ, մշակութային օջախներ, երկրի մայրաքաղաքի դեմք դարձող պողոտաներ, հսկա լեռան միջով թունել անցկացնում, ապա փոքր աշխարհում պարում են Հրագի երգերի ներքո, հայտնագործում վարչապետի պատկերով «դուխով» օղիներ, վարչապետի նկարով դեզադորներ, գորգերը հանում մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկը եւ դրանք լվանում՝ բյուջեից ծախսելով հինգ միլիոն դրամ, անիծում եւ հայհոյում երկրի վիճակի մասին մտահոգություն հայտնող մարդկանց, անկախ այս երկրի հանդեպ նրանց մատուցած ծառայությունների աստիճանից եւ այսպես շարունակ:

Փոքր աշխարհի մարդիկ, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ունեն մի ձգտում՝ որեւէ կերպ ապրել՝ քաղցի զգացում չունենալով:

Եւ մինչ մեծ աշխարհը գլուխ է ջարդում հասկանալու համար, թե ինչպես պետք է փրկել իրավիճակը, ինչպես երկիրը պետք է դնել զարգացման, առաջընթացի ճանապարհի վրա, փոքր աշխարհը ընդամենը կոչ է անում չնկատել քննադատողներին, քննադատություններ հրապարակող լրատվամիջոցներին, միաժամանակ չմոռանալով ձերբակալել, կալանավորել, փռել ասֆալտին, սպառնալ եւ շրջափակել դատարանները:

Փոքր աշխարհի մարդիկ մեծ աշխարհի մարդկանց նման չեն, ընդհանրապես նման չեն: Նրանք առանց մտածելու կարող են օրենքի նախագիծ ներկայացնել, չթաքցնելով, որ նպատակը Սահմանադրական դատարանը ձեռնասուն դարձնելն է:

Այսպիսին է երկիրը, երբ թելադրողը դառնում է ամբոխը, երբ իշխում է փոքր աշխարհը, երբ օգտագործվում եւ հենվում են ամբոխի ուժի վրա:

Մինչ ամբոխը խրախճանքի մեջ է, այսօր կաշկանդված են անհատները, դիսկոմֆորտի մեջ են բոլոր նրանք, ովքեր արարող են, ովքեր ստեղծող են, ովքեր աշխատող եւ կառուցող են:

Հեղափոխությունը, հեղափոխական ցածրակարգ կոչերը, երկրում ձեւավորված մթնոլորտը երկրի կառավարման ղեկից հեռացրել է նրանց, ովքեր այս երկրի համար հսկայական գործ են արել, եւ դեռ կարող են անել:

Ամբոխի մթնոլորտը անազատության է մատնում Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահին, որը հսկայական վաստակ ունի Արցախի ազատագրման գործում, որը Հայաստանի տնտեսությունը դրեց զարգացման բոլորովին այլ մակարդակի վրա, եւ որի օրոք կառուցվել անկախ Հայաստանում կառուցվածի 90 տոկոոսը։ Այսպես է ամբոխը ժամանակավորապես հաղթում անհատին։

Քրեական գործեր են հարուցված Արցախի ազատագրումը կերտած զինվորականների նկատմամբ: Ավելին, ում վրա դեռ քրգործ հարուցված չէ՝ սպառնում են հարուցել: Նրանք բոլորը անհատներ են, ովքեր ճակատագրական պահին կարողացել են պետություն ու հայրենիք պահել։

Թվարկումը կարող ենք շարունակել: Մարդիկ, ովքեր այսօր կարող էին օգուտ բերել մեր երկրին կամ ազատությունից զրկված են կամ նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված կամ պարզապես անուշադրության են մատնված:

Հենց այսպես է լինում, երբ ազգը, ժողովուրդը հեռանում է իր էությունից, բնույթից, երբ փոքր աշխարհը կառավարում է մեծ աշխարհին, երբ թելադրողը ամբոխն է, երբ կառավարիչները հենվում են ամբոխի ուժի վրա: Սա սարսափելի եւ վտանգավոր իրավիճակ է, որից օր առաջ պետք է ազատվել:

Մի օր Նիկոլ Փաշինյանը թողնելու է զբաղեցրած պաշտոնը, բայց դա հարցի, խնդրի լուծում չի կարող դառնալ: Երկրին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Չի կարելի Նիկոլին փոխարինել մեկ այլ Նիկոլով։ Երկիրը պետք է ազատել ամբոխի դիկտատուրայից: Շատ երկար ժամանակով, ընդմիշտ։ Հակառակ դեպքում երկիրը ոչ մի հեռանկար չի ունենա։

Ամեն ինչ, ամեն ջանք պետք է գործադրել, որ իշխանության հայտնվեն պետական մտածողությամբ, պետական շահերով առաջնորդվող մարդիկ, ովքեր ստեղծագործող են, արարող, բայց ոչ շոումեն: Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք կիրառենք Վիլյամ Սարոյանի դեռ 1939թ. մեզ մատուցած բանաձեւը՝ Հայաստանը պետք է կառավարեն մարդիկ, որոնք չեն հենվում ամբոխի վրա, որոնց ուժն անհատի իրենց կերտվածքն է, ովքեր անգամ չեն մտածի պոպուլիզմի եւ ամբոխի վրա հենվելու մասին, ովքեր գիտեն ճանապարհը, որով հնարավոր կլինի Հայաստանը դուրս բերել զարգացման որակապես նոր մակարդակ:

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan