Վրաստանում 2 բելառուս զբոսաշրջիկներ են մահացել
Վրաստանի փրկարարներն ինտենսիվ որոնումների արդյունքում հայտնաբերել են Սվանեթիի լեռներում կորած բելառուս զբոսաշրջիկ կանանց: Նրանցից երկուսը մահացել են, երրորդը գտնվում է ծանր վիճակում, հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով:
Նշվում է, որ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել չորեքշաբթի երեկոյից սկսած՝ զբոսաշրջիկների անհետացման մասին ծանուցում ստանալուց անմիջապես հետո:
Նշվում է, որ որոնողական աշխատանքներին մասնակցել է նաև ուղղաթիռ: