«Երբ հյուրանոցները լի են, խանութները դատարկ են». Թուրքիայում առևտրականները դժգոհ են
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Սիդե և Ալանիա հանգստավայրերի առևտրականներն ու արհեստավորները դիմել են երկրի իշխանություններին՝ հյուրանոցների «ամեն ինչ ներառված է» (all inclusive) համակարգի չափանիշները վերանայելու խնդրանքով, հաղորդում է atorus.ru-ն:
Սիդե հանգստավայրի մոտ գտնվող Մանավգաթի առևտրաարդյունաբերական պալատը նամակով դիմել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությանը՝ խնդրելով վերանայել «ամեն ինչ ներառված է» (all inclusive) համակարգի չափանիշները և որոշել այն շրջանները, որտեղ հյուրանոցների որդեգրած քաղաքականությունը վնաս չի հասցնի այլ բիզնեսների:
Թուրք առևտրականները կարծում են, որ all inclusive-ը «սպանում է» իրենց բիզնեսը: Նրանց կարծիքով՝ այդ համակարգի պայմանները պետք է վերանայել, որպեսզի վաճառողներն ու հյուրանոցներն «ազնիվ մրցակցություն» ունենան:
Պալատի ներկայացուցչի խոսքով՝ զբոսաշրջիկը մնում է հյուրանոցում, չի ճանապարհորդում երկրում և գումար չի ծախսում նպարեղենի և հյուրանոցից դուրս գնումների համար:
«Երբ հյուրանոցները լի են, խանութները դատարկ են»,- հավելել է նա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ալանիայի առևտրականները հարցն ավելի արմատապես են դնում. ոչ թե պարզապես «որոշել շրջանները», այլ արգելել քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներին աշխատել «ամեն ինչ ներառված է» համակարգով:
Ինչպես կարծում են թուրքական հյուրընկալ ընկերությունների ներկայացուցիչները, զբոսաշրջիկները, առաջին հերթին՝ ռուսները, սկսել են ավելի քիչ ծախսել՝ մի քանի պատճառներով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պատճառներից առաջինն այն է, որ նրանք, կրկին վերադառնալով Թուրքիա, այլևս չեն ցանկանում կրկնել միևնույն էքսկուրսիաները և դուրս գալ գնումների:
Թուրքական տուրիստական գործակալության ներկայացուցչի խոսքով՝ էքսկուրսիաների պահանջարկը շատ հյուրընկալ ընկերությունների մոտ արդեն նվազել է 30 տոկոսով։