Կենցաղային աղբն ու քաղաքական աղբը ելել, միախառնվել են (լուսանկարներ)
Կենցաղային աղբն ու քաղաքական աղբը ելել միախառնվել են...
Սիրելի’ հայրենակից,
Աղբն ամենավտանգավորն է կյանքում, որովհետև բացի այն, որ արդեն օգտագործված է, հիմնական իր նշանակությունն սպառած, այլև առաջացնում է վտանգավոր նյութեր` վտանգելով բոլորիս կյանքը:
Քաղաքական աղբն՝ իր բոլոր բացասական հետևանքներով, օր առաջ պետք է մաքրել մեր երկրից, բացի այն, որ այն բազմիցս օգտագործված է տարբեր նպատակներով, շատ վտանգավոր է, որ քաղաքական աղբը կեղտոտ ու արատավոր մշակույթ է ներմուծում, մեր երկիր` եթե երկրիդ ղեկավարը խաբեբա է, գործ տվող ու շատակեր` իր բացասական հետևանքներով, ապա քաղաքական աղբը շատ ավելի վտանգավոր է դառնում` կենցաղային գարշահոտ կեղտից և օրհասական է րոպե առաջ այդ աղբից մաքրելու պահանջը։
Եղեք համարձակ ու եկեք սիրենք մեր քաղաքը, եկեք մաքրենք քաղաքական աղբը մեր երկրից, և մենք մեր ուժերով շենացնենք ու զարգացնենք մեր սիրելի մայրաքաղաքը, ապա նաև մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ։
Այլընտրանքային քաղաքապետարան / Alternative municipality ֆեյսբուքյան էջից
***
Ի դեպ, Երևանի աղբամանների վրա ահա այսպիսի լուսանկարներ են հայտնվել՝ ի նշան բողոքի։