Ե՞րբ կլինի Պուտին-Ռոհանի-Ալիեւ հանդիպումը
Ինչպես հայտնի է, դեռ երեկ, օգոստոսի 13-ին, Սոչիում տեղի էր ունենալու Պուտին-Ռոհանի-Ալիեւ հանդիպումը, որը սակայն տեղի չունեցավ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ այդ հանդիպումը տեղի կունենա, հենց որ երեք նախագահների աշխատանքային գրաֆիկներում սինխրոնացվեն։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հանդիպումն հետաձգվել է, քանի որ առաջացել է կարիք ավելի մանրակրկիտ կերպով կոորդինացնելու գրաֆիկները։ Հենց որ ավելի հարմար պահ հայտնվի երեք նախագահների գրաֆիկներում, ըստ Պեսկովի, հանդիպումը կկայանա։