Թրամփը հնարավոր է համարել Առևտրի համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալը
Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, եթե նման անհրաժեշտություն լինի: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ի կանոնները միայն օգնում են այլ երկրներին «օգտագործել» Միացյալ Նահանգներն իրենց սեփական հարստացման համար:
Նա որպես օրինակ է բերել Չինաստանը, որի արդյունաբերությունը սկսել է կտրուկ աճել կազմակերպությանն անդամակցելուց հետո: Միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը փաստացի գտնվում են առևտրային պատերազմի պայմաններում:
Թրամփն առաջին անգամ չէ խոսել երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու հնարավորության մասին: Հուլիսին նա պահանջել էր բարեփոխել կազմակերպությունը: