Այսօր՝ 24 փետրվարի 2020թ., 00:00
Իսրայելը կխստացնի Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների մուտքն իրենց երկիր Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի Վենետիկում փակ են բոլոր դպրոցները Հայերը կարիք չունեն խաղաղությանը «նախապատրատվելու»․ Արամ Համբարյան Օրվա խորհուրդը «Փառահեղ միտք է՝ Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել». Սուրեն Սահակյան Տեղումները կդադարեն մեկ օրով․ եղանակի տեսություն Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար «Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Գագիկ Սուրենյան Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու. Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին Քաղաքացիները խնդրի առաջ են կանգնել. գնել են ավիատոմսեր, սակայն դեսպանատներում ազատ տեղ չկա Որքա՞ն ամուր են մեր արմատները․ «Արմատ»-ի 8-րդ սերիան Պակիստանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով Google-ը հեռացրել է իր խանութից 600 հավելված ագրեսիվ գովազդի պատճառով Մարտական սամբոյի առաջնության եզրափակչում Թադևոսյանը հաղթել է Ալիևին. մրցամարտին ներկա է եղել Պուտինը (տեսանյութ) «Լա Սկալա» օպերային թատրոնը ժամանակավորապես փակվում է կորոնավիրուսի բռնկման պատճառով Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ Թրամփը կվերընտրվի երկրորդ ժամկետով Լոլիտան լողազգեստով ցուցադրել է շքեղ կազմվածքը (վիդեո) Հենրիխ Մխիթարյան․ Կարեւոր հաղթանակ էր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Իտալիայում փակել են Միլանի տաճարը եւ Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումն օգնեցին «Ռոմա»-ին հաղթել «Լեչեին» (տեսանյութ) Վրաստանը սահմանափակել է Իրանի քաղաքացիների մուտքը կորոնավիրուսի կապակցությամբ «Լրջացեք, տղե՛րք». Արման Սաղաթելյանի կոչը իշխանությանը Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԲԿ-ից հերքում են Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Հռոմի Պապը նախազգուշացրել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը վերաբերող անարդար որոշումների վտանգի մասին Իրանի նախագահն ամերիկյան պատժամիջոցները համեմատել է կորոնավիրուսի հետ Թրամփը Twitter-ում «բոլիվուդյան» տեսանյութ է տեղադրել, որտեղ գլխավոր դերում հենց ինքն է Ռուս զինվորականները Սիրիայում կանխել են խոշոր սպառնալիքներ. Պուտին Ի՞նչ գին ունի Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքը. կարող էր կառուցվել 24 նոր դպրոց, Գյումրիում 350 անտուն ընտանիք կարող էր բնակարան ստանալ. Արա Վարդանյան Ռոհանին հանձնարարել է ստեղծել Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային հանձնաժողով Իրանում երկրաշարժից տուժել է 75 մարդ, Թուրքիայում տուժել է 37, զոհվել՝ 9 մարդ 2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով Իրանում հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները Իլոն Մասկի հղի սիրելին երեխային թույլ կտա իրեն սեռ ընտրել Պուտինը պատմել է Ռուսաստանում «ապագայի զենքի» մասին Գրետա Տունբերգի մայրը պատմել է դստեր խնդրահարույց մանկության մասին Իտալիայում կորոնավիրուսի պատճառով Ա սերիայում 4-րդ հանդիպումն է հետաձգվել Խամենեին արտասահմանյան ԶԼՄ-ներին մեղադրել է Իրանում ընտրությունների արդյունքներին ազդելու փորձի մեջ Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին նվիրված քայլերթ և ցույց ԱԱԾ-ի և ԱՆ-ի կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ որևէ լուրջ քայլ դեռևս տեսանելի չէ. Գևորգ Գրիգորյան Երևանից Գառնի տանող ճանապարհին «Political prisoner Armen Tavadyan» գրություն է հայտնվել ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր․ Գոռ Հովհաննիսյան Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը Ուկրաինայի նախկին ԱԳՆ-ի տանը գտել են հեռուստաալիքի թոփ մենեջերի դի. ինքնասպանության վարկածը հերքվել է Հայաստանում օտարերկրյա դեսպանատան ավտոմեքենայի վարորդը դիվանագիտական անձեռմխելիությունը շփոթել է «բեսպրեդելի» հետ Նոր մանրամասներ՝ երեկ Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից 61-ամյա տղամարդը փայտե հեծանիվով Հունաստանից Հայաստան է եկել (տեսանյութ) Թուրքիայում երիտասարդ աղջիկը սխտորի ճզմիչով սպանել է հորն ու մորը Վաղվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը Ինչի համար են ջինսե տաբատի վրայի մետաղական օղակները Թե ինչպես է կինը փրկում խեղդվող շանը Աղբատար բեռնատարը կողաշրջվել է մեքենայի վրա Ահա թե ինչպես 1 րոպեում վերադարձնել այն քարտը, որը «կուլ է տվել» բանկոմատը Ամենաբարձր վարձատրվող դերասանուհին՝ ըստ Forbes-ի Ելենա Ստեպանենկոն եւ Եվգենի Պետրոսյանը կրկին միասին են Սոչիում հայ ուսուցիչը, պաշտպանելով գործընկերուհուն, քիչ է մնացել խեղդի աշակերտին Եթե դուք միասին անցել եք հարաբերությունների այս փուլերը, ապա այլևս չեք բաժանվի Ծնունդդ շնորհավոր, հայրիկ. Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել հոր հետ Ռամոսը և նրա կինը 12 մլն եվրո են ծախսել նոր տան կառուցման համար Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել թղթադրամ՝ նկարիչ Թյոռների դիմանկարով Հայտնի են դարձել Մարտին Սքորսեզեի նոր ֆիլմի սյուժեի մանրամասները Ինչպես ինձ ցավ պատճառած տղամարդիկ ինձ ավելի ուժեղ դարձրին Կրեմլում պատմել են Պուտինի մարզական ռեժիմի մասին Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար Փողոցի միջոցով իշխանության եկողները մնում են փողոցի մակարդակին. Արծրուն Պեպանյան Պետական «ռեկետը» շարունակվում է Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել․ ՄԱՍ 6 (տեսանյութ) Կառավարության նոր որոշումը. մայիսին իրար հետեւից 4 օր կլինի ոչ աշխատանքային Անսովոր ամուսնություն Ամերիկայում (լուսանկարներ) Եթե այսպես շարունակվի Վայենկոմի դուռը բաց է. ռուս զինվորի հայերեն կատարումը (տեսանյութ) Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի Փաշինյանի իշխանությունը շարունակում է Հայաստանի պարգևավճարային թալանը. Գագիկ Համբարյան Լիբիայում մարտերի հետեւանքով զոհվել է 16 թուրք զինվորական եւ 100 պայմանագրային զինծառայող. ԶԼՄ-ներ Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով
Հարցում

Առաջարկվում է քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը. ԱՆ

2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այս հանձնարարականի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշների եւ փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել եւ հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնություն քարոզելու համար:


Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել Հայաստանում ատելության խոսքի տարածումը, այդ կապակցությամբ հանրության շրջանում հնչող մտահոգությունները, ինչպես նաեւ անհանդուժողականության, խտրականության եւ բռնության աճի կանխարգելման անհրաժեշտությունը:

Նախագծով որդեգրված մոտեցումը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների հանձնարարականների վրա: Մասնավորապես, Ռասիզմի եւ այլատյացության որոշ ձեւերի եւ արտահայտությունների դեմ պայքարի մասին ԵՄ շրջանակային որոշման մեջ նշված է, որ անդամ պետությունները պետք է պատիժ նախատեսեն բռնության կամ ատելության դիտավորյալ եւ հրապարակային հրահրման, ինչպես նաեւ միջազգային որոշ հանցագործությունների հրապարակային թողտվության, ժխտման կամ այն սովորական երեւույթ դարձնելուն, ինչը կարող է հանգեցնել բռնության կամ ատելության:

Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի «ատելության խոսքի» դեմ պայքարի թիվ 15 հանձնարարականի համաձայն՝ «ատելության խոսքը» կարող է հանգեցնել այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման, թշնամանքի եւ խտրականության: Վերոնշյալ հանձնարարականում բազմիցս արտահայտվել է այն դիրքորոշումը, որ քրեական պատասխանատվությունը պետք է կիրառվի «ատելության խոսքի» ծայրահեղ դրսեւորման համար: Մասնավորապես, հանձնաժողովը խրախուսել է պետություններին քրեական պատասխանատվություն նախատեսել բռնության, ատելության կամ խտրականության հրապարակային հրահրման համար:

Ռասայական խտրականության վերացման կոմիտեն իր՝ Հայաստանին ուղղված 2017 թվականի հանձնարարականում խրախուսում է պետությանը իր քրեական օրենսգրքով նախատեսել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների (hate crime) համար պատասխանատվություն:

Միեւնույն տրամաբանությունն է ընդգծված «Ատելության խոսքի» վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի թիվ R (97) 20 հանձնարարականում, որի 2-րդ սկզբունքի համաձայն` անդամ պետությունների կառավարությունները պետք է ստեղծեն կամ պահպանեն ատելության բորբոքման դեմ պայքարի այնպիսի ամուր իրավական հիմքեր, որոնք յուրաքանչյուր դեպքում կապահովեն անհրաժեշտ հավասարակշռությունը խոսքի ազատության եւ այլոց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության միջեւ։

Նախագծի նպատակն է համարժեք պայքար մղել ատելության խոսքի ծայրահեղ դրսեւորումների դեմ: Մասնավորապես՝ քրեական պատասխանատվության գործիքն անհրաժեշտ է այն դեպքերում, երբ ատելության խոսքն ուղղված է բռնության հրահրմանը առանձին անձանց կամ անձանց խմբի նկատմամբ: Ատելության խոսքի՝ բռնություն հրահրող դրսեւորումները այս կամ այն տարբերակով քրեականացվել են մի շարք երկրներում՝ Կանադայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում, Բելգիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Լեհաստանու, Մոլդովայում եւ այլ երկրներում:

website by Sargssyan