Ղրղզստանի ՆԳ փոխնախարարին Աթամբաեւի ձերբակալությունից հետո աշխատանքից ազատել են
Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիեւը հրամանագիր է ստորագրել ՆԳ փոխնախարար Կուրսամ Ասանովի ազատման մասին՝ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալության շուրջ իրադարձությունների ծառայողական հետաքննության արդյունքներով, հաղորդել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Ղրղզական ոստիկանության շահերի դավաճանության եւ վստահության կորստի համար ծառայողական հետաքննության արդյունքներով առաջարկ է արվել զբաղեցված պաշտոնից ՆԳ փոխնարարին ազատելու մասին», - ասվում է հաղորդագրությունում: