Այսօր՝ 30 մայիսի 2020թ., 00:00
Կամ արագ դուրս կգանք մղձավանջից, կամ շատ արագ կհայտնվենք հատակում․ Վարոսյան Թուրքիայում լողափերում կարգելեն ծխախոտ եւ կալյան ծխել Մակրոտնտեսությունը համավարակի օրերին Ուշադրություն. լռում է կառավարությունը ՀՀ-ն դարձավ եվրոպական երկրորդ պետությունը, որի բարձր դատարանի դիմումի հիման վրա Եվրոպական դատարանն ընդունեց Խորհրդատվական կարծիք Շվեդիայում գյուղ-հանգստավայր են վաճառքի հանել Շինարարությունը տնտեսության իրական հատվածի ամենաարագ կրճատվող ոլորտն է Փորձագետը COVID-19-ի պիկը Ռուսաստանում անցած է համարում Կորոնավիրուսից մահացածներից 1-ը կին է, 6`-ը տղամարդ. նրանք բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ Ձև, ձև և կրկին ձև. փաստաբանը տուգանվել է ավտոմեքենայում դիմակ չկրելու համար «Ամենաուրախ պահերից է, երբ հայկական եռագույնը պատկերող դիմակ եմ կարում»․ ամերիկահայ դիզայները հոլիվուդյան աստղերի համար դիմակներ է կարում (տեսանյութ) Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. կա 7 մահ.ապաքինվել է 20-ը Իլոն Մասկի «մարսագնացը» ստացել է թռիչքներ կատարելու թույլտվություն Հրանտ Դինքի ընտանիքը մահվան սպառնալիքներ է ստացել Ամերիկացիների մեկ երրորդը կորոնավիրուսի համավարակի պայմաններում տառապում է տագնապայնությամբ կամ դեպրեսիայով Ինչու է հոխորտում Ադրբեջանի նախագահը. Արցախի ԱԺ նախագահ Սահմանային միջադեպերի հետ կապված օպերատիվ կապը «խափանվե՞լ» է. կառավարությունը լռում է Խնջույքներն ու սգո արարողությունները դառնում են վարակի բռնկման աղբյուր. Արատվազդ Վանյան Թուրքիայի արդարադատության նախարար․ «Հայկական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է» Լանզարոտեի կոնվենցիայի ջատագովները այն ներկայացնում են երկնքից պարգեւ բերողի հավակնոտությամբ. Արշակ Սրբազան ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ՍԴ-ն սխալ թույլ չի տվել. Արամ Օրբելյան (տեսանյութ) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Ասեք՝ ականջներդ կկտրեմ». Ով է առաջնորդվում նոր ընդդիմությանն Արցախում Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է. Իշխանությունը ռեյդ է սկսել Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց Իշխանությունն ամբողջ իր իրավապահ ռեսուրսը ներգրավվել է Ռուբեն Հայրապետյանի դեմ իրականացվող արշավում. Ամրամ Մակինյան ԱՄՆ-ը խզում է կապերը ԱՀԿ-ի հետ. Թրամփ «Ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա խոսքը հեղինակություն չունեն, որ իրավիճակը փրկեն». Էլինար Վարդանյան Հայաստանի դատախազությունն արձագանքել է ՄԻԵԴ-ի հրապարակած կարծիքին Հունաստանը հունիսի 15-ից կթույլատրի 29 երկրներից զբոսաշրջիկների մուտքը երկիր Ինչո՞ւ չեք դատապարտում հայկական եկեղեցու վրա հարձակումները. Փայլանը Թուրքիայի փոխնախագահին PorcheCayenne մեքենան գնել է 25մլն 75 հազար դրամով. Ոստիկանությունը Ռուբեն Հայրապետյանի մասին բացահայտումներ է արել Զզվել եմ Zoom-ով դաս անելուց, ուզում եմ գնամ դպրոց. Թորոսյանը երեխաների հետ լայվ է մտել Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ Եթե Փաշինյանն առաջիկայում չնախաձեռնի համազգային համախմբման լուրջ քայլեր, ձախողված է. Արմեն Դարբինյան 2020 թվականի ապրիլին Վրաստանի ՀՆԱ-ն 16,6 տոկոսով կրճատվել է Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան Պեկին․ "Հոնկոնգի խնդիրը Չինաստանի ներքին գործն է" Ցուկերբերգը խոստովանել է, որ վիրտուալ իրականությունն իրեն ավելի շատ է գրավում, քան տիեզերք թռնելը 4-ամյա հրաշամանուկը սովորել է գրել 3 լեզուներով Մհեր Գրիգորյան. Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար Ալիև կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը. Վիտալի Բալասանյան Կարող եք ակնկալել որոշակի գործողություններ, բայց այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդեւանյան Մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանին. Փաշինյան ԱՀԿ-ն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց մենք ունենք նաեւ տնտեսական, սոցիալական կարիքներ. Փաշինյան Դատարանը որոշել է եւս 2 ամսով երկարաձգել Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը․ պաշտպան Արայիկ Հարությունյանը ևս երկու նախարար է նշանակել Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի օրենքը Բժիշկները հաճախակ հանդիպող ախտանիշ են հայտնաբերել մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է ՄԻԵԴ–ն աներկբա արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ–ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան Միայն հիվանդների կողմից դիմակ կրելու հորդորը եղել է մարտի 31-ին, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար. Փաշինյան Գրի եւ փողի բացակայությունը հանգեցրել է քաղաքակրթությունների ոչնչացմանը. գիտնականներ Իգուասու ջրվեժները սկսում են վերականգնվել ուժեղագույն երաշտից հետո Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի ու եւս երեք զոհի բռնաբարության մեջ Ամբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքում (տեսանյութ) Ճապոնիան իրոք վճարելու է զբոսաշրջիկներին Տղամարդը նախ ծեծի է ենթարկել կնոջը, հետո դանակով նրան մարմնական վնասվածքներ հասցրել Եթե այս գործում խնդիր չլիներ, ՄԻԵԴ–ը այն անգամ վարույթ չէր ընդունի. Սա օգտակար որոշում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Միշուստինը կոչ է արել արագացնել աշխատանքն ԱՊՀ-ում ազատ առեւտրի համաձայնագրի ուղղությամբ Անոմալ երկար քիթ ունեցող շունը համացանցային աստղ է դարձել Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը Բա «Задержка-ն ինչո՞ւմ ա Իլհամ Ալիեւը խոսել է Ղարաբաղյան կարգավորման մասին Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Արմեն Թավադյանի կալանքը վերացնելու որոշման դեմ դատախազության բողոքը Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը. փաստաբանների ճեպազրույցը (տեսանյութ) Դատախազություն դիմում եմ ներկայացնելու Արսեն Թորոսյանի հանցավոր անգործության վերաբերյալ․ բժիշկ Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով. Արամ Վարդեւանյան Քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ` բառադիզմ. Արտակ Զաքարյան Միավոր բնակչության հաշվով օրական մահացությամբ աշխարհում 2-րդ հորիզոնականում ենք. Դանիել Իոաննիսյան Միջազգային հարթակներ հասնող անգրագիտություն. ռուսական ԶԼՄ-ն անդրադարձել է Փաշինյանի՝ կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը (տեսանյութ) Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հարցում

Պապիկյանի նախարարությունում ցաքուցրիվ վիճակ է

Կառուցվածքային փոփոխություններից հետո մեգագիգանտ հիմնարկի վերածված տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում մինչ օրս դեռ ցաքուցրիվ վիճակ է, գրում է hraparak.am-ը։ Ասել է թե՝ իր ոլորտներով երկրի կեսը զբաղեցնող նախարարությունում դեռ շունը տիրոջը չի ճանաչում։ Մեգասուպերնախարարի վերածված Սուրեն Պապիկյանն առայժմ վերադասավորումների, վերակազմավորումների, հաստիքների կրճատման եւ նոր հաստիքների ձեւավորման փուլում է, ու մարդկանց թվում է՝ սա անվերջ պրոցես է, եւ նախարարությունը դժվար էլ խելքի գա մի գերատեսչությունում, որտեղ միահյուսվել են էներգետիկան, պետգույքը, տրանսպորտը, մարզերն ու այլ ենթակառուցվածքներ։ Իսկ Պապիկյանը, ասում են, առանձնապես ջանք էլ չի թափում մենեջերի իր ֆունկցիաները զօրուգիշեր իրականացնելու եւ նախարարությունը հունի մեջ գցելու ուղղությամբ։

Ասում են՝ նա մինչեւ կեսօր իր կաբինետում զբաղվում է կուսակցական գործերով, քանի որ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, եւ խնդրել է իրեն չանհանգստացնել այլ հարցերով։ Հետո գնում է ընդմիջման, գալիս ու կեսօրից հետո նոր «լծվում» իր հիմնական գործառույթների իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, նա հույսը դրել է կոնկրետ ոլորտները համակարգող փոխնախարարների վրա, իրեն էլ մենեջերի ֆունկցիա է վերապահել, քանզի ո՛չ էներգետիկ է, ո՛չ պետգույքի, ո՛չ էլ տրանսպորտի ու կապի մասնագետ։

Մեր հարցին ի պատասխան՝ Պապիկյանն ասաց․ «Ցաքուցրիվ էն առումով է, որ տարբեր տեղերում ենք, էս առումով խնդիր կա, բնականաբար։ Բայց դա բնականոն գործընթաց է՝ հիմա հաստիքացուցակ է հաստատվում, նոր մարդիկ են ավելանում, ստորաբաժանումներ են կրճատվում։ Այսինքն՝ մինչեւ դա չավարտվի, բնականոն հունի մեջ ընկած չի լինի»։

- Հիմա ձեր նախարարությունն այս միավորումից հետո ավելի քի՞չ հաստիք է ունենալու, թե՞ ավելի շատ։

- Ավելի քիչ։

- Որքա՞ն քիչ։

- Կրճատվենք ավարտվենք, նոր թիվը ասեմ, էլի։ Էնտեղ դեռ պետգույքի աշխատակազմը չի կրճատվել, դեռ ջրային կոմիտեի աշխատակազմը չի կրճատվել, փուլային է ինքը։

- Նախատեսված ունե՞ք, թե քանի աշխատատեղ կկրճատվի այս միավորման արդյունքում։

- Չէ, դա կախված է արդյունավետությունից։ Այսինքն՝ առաջին փուլում մենք ուղղակի դա միավորել ենք, տեսնում ենք յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքի արդյունավետությունը, այն ստորաբաժանումները, որոնք կրկնվող են, դրանք սկզբից համատեղվել են, հիմա հաջորդ փուլում վարչապետը պիտի թիվ սահմանի յուրաքանչյուր նախարարության, ըստ այդ թվի՝ արդեն նախարարություններում տեղի են ունենում նախարարությունների կրճատումները։ Այսինքն, եթե մենք, դիցուք, իրավաբանական վարչությունում ունենք 25 մարդ միատեղված, բայց այդ նախարարությունը սպասարկելու համար մեզ բավարար է յոթը, ապա թիվը սահմանվելու է յոթ։

- Իսկ աշխատանքից զրկվածներին որեւէ առաջարկ անելո՞ւ եք, որ անգործ չմնան։

- Նույն մարզպետարաններում բարձր որակի աշխատողների կարիք ունենք։ Այսինքն՝ մոտիկ մարզերի մարզպետարաններում կարող են գնալ՝ մեր մասով եմ ասում։ Բայց լավ աշխատողը երբեք էլ առանց աշխատանքի չի մնա, ես վստահ եմ դրանում։ Հիմա ես գնումների մասնագետ եմ փնտրում, չեմ գտնում, խնդրում եմ գնումների մասնագետ առաջարկել՝ չկա։ Բայց որ հարցնես, բոլորը գնումների մասնագետ են, բոլոր նախարարություններում մի հինգ հոգի կա, բայց մասնագետ, որ կարող է իր ուսերին վերցնել ճանապարհաշինարարությունը, տարբեր բաներ, այդ թվում՝ նաեւ ուրան եւ այլն, եւ այլն, չկան։

- Այդ մասնագետների խնդիրը միայն ստորին օղակներում չէ, ընդհուպ նախարարների մասին ասում են, որ կոմպետենտ չեն, մասնագետ չեն։

- Չէ, մասնագետ լինելը պարտադիր չի, որպեսզի լինես մենեջեր։ Ամեն ինչ տանում ենք մասնագետ լինելուն, հիմա մենք բոլոր ոլորտներում ունենք փոխնախարարներ։

- Ձեր մասով էլ են ասում, որ մասնագետ չեք։

- Հա, ես չեմ կարող ասել՝ ես էներգետիկ եմ կամ ճանապարհաշինարար եմ, բայց ես փորձում եմ էդ ամեն ինչը լավ կազմակերպել, որովհետեւ չի կարող քաղաքական գործիչը լավ տիրապետել բոլոր մասնագիտություններին։

website by Sargssyan