1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 14 դեկտեմբերի 2019թ., 00:00
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ը կբարձրանա 5-7 աստիճանով Արցախի շուրջ դավադրություն է տեղի ունենում, որը հանրությանը մոլորեցնելու նպատակով ուշադրությունից հեռացնում են. ԼՂ խնդրի այն «չբանակցությունները» փաստացի բանակցություններ էին․ Ա. Դանիելյան (տեսանյութ) Հայտարարել են տարվա լավագույն խաղերը ԳՐԵԿՈ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախությունը ՊՍԺ-ն պատրաստ է 70 միլիոն եվրո վճարել Իկարդիի տրանսֆերային իրավունքի դիմաց Կառավարության 2017թ-ի որոշման մի մասը բառ առ բառ արտագրված է Լիդիանի փաստաթղթից. ՀԲՃ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ կանխվել է թմրամիջոցների իրացումը 850 հազար դոլար ամանորյա բյուջե ունեցող քաղաքի տեսքը. Կայարանի տոնածառն է... Պատժել չի կարելի ներել. ի՞նչ է սպառնում իրենց օտարերկրյա քաղաքացիության մասին մոռացած հայերին Մարզվելու ո՞ր պահից է սկսում մաշվել ճարպը Խաբիբ. Մաքգրեգորն արժանի չէ ռևանշի Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ստորգետնյա խողովակաշար են գտել (լուսանկարներ, տեսանյութ) Պասիվ ծխելը նպաստում է երեխաների սրտի հիվանդությունների առաջացմանը. հետազոտություն Ստամբուլի օդանավակայանում նոր տեսակի թմրանյութի ռեկորդային խմբաքանակ են առգրավել Վրաստանում վաճառել են Միխեիլ Սաակաշվիլու նստավայրը Նյու Յորքում 13-ամյա տղան կալանավորվել է 18-ամյա ուսանողուհու դաժան սպանության կասկածանքով Լեմպարդ. Խնդիրներ կունենամ, եթե «Չելսիի» ղեկավարությանը խնդրեմ ձեռք բերել Մեսիին կամ Ռոնալդուին Մայաների հնագույն Չիչեն-Իցա քաղաքում հայտնաբերվել է 1000-ամյա անհայտ տեքստ Երգչուհի Վալերիայի որդին հիվանդանոցից տուն վերադառնալիս կրկին ավտովթարի է ենթարկվել Հայտնի է տասնամյակի կինը Ամազոնիայի ոչնչացվող անտառների մակերեսը կարող է հասնել Պուերտո Ռիկոյի տարածքի մակերեսին. զեկույց Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը. տղերք, այս վտանգավոր անհեթեթության դեմը առեք.Արմեն Աշոտյան Զոհրաբ Մնացականյանը ամեն ինչ խառնել է. ում է շնորհակալություն հայտնում ՀՀ ԱԳ նախարարը Դերասան Քոլին Ֆերթը 22 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից՝ նրա «դավաճանության պատճառով» Անհամբեր սպասում եմ, որ գնամ դատարան․ Արա Բաբլոյան Վե­րա­բեր­մուն­քը փոխ­վո՞ւմ է «Լա­զա­րև­յան ակում­բի» նկատ­մամբ «Ադեկվադ» դիսկուրս՝ նվիրված Արցախի հարցին․ ուղիղ Forbes. Մեսին՝ 2019-ին ամենամեծ եկամուտ ունեցող մարզիկ ՊԵԿ-ը կրկին հորդորում է մեքենաները դուրս բերել մաքսակետի տարածքից Սենատի բանաձևը չի ազդել ԱՄՆ կառավարության դիրքորոշման վրա Եթե «օտարերկրյա գործակալները» չեն հայտնաբերվել, գործ ունենք Փաշինյանի հերթական «ջրիկ» հայտարարության հե՞տ. Շարմազանով Թայլանդական մերսումը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Ես կողմ եմ եղել, որ Վանեցյանն ընտրվեր ՀՖՖ նախագահ. Ռուբեն Հայրապետյան Դամասկոսյան վարդը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել Փաշինյանի ամանորյա առաջին ուղերձը՝ ներում-բեկում չի լինելու «Քաղցածի հոգեբանությունը» շատ վատ բան է և հղի է վտանգներով. Վարդան Բոստանջյանը` նոր վարկային համաձայնագրերի մասին Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան Օրվա հանդիպումների անոնս Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին «Բրավո Քիմ». Նաիրա Զոհրաբյանը` Քիմ Քարդաշյանին շնորհակալություն է հայտնել Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն» Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում Բրյուսելի քաղաքային խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Երևանի և Անապայի միջև ավիաուղղություն է բացվել Ինչպես են թիկնապահները զուգարան ուղեկցում Պուտինին (տեսանյութ) ԲՀԿ-ն անվստահություն կհայտնի՞ Փաշինյանին Մամեդյարովի լավ և վատ լուրը ԱԺ-ում ցնծություն է․ Արարատ Միրզոյանը հրահանգել է խնայված գումարները չպահել և Ամանորին ընդառաջ տրամադրել աշխատակազմին` որպես պարգևավճար Ընտրական հանձնաժողովները՝ իշխանության «խոշորացույցի» տակ. հավատարիմ կադրեր են փնտրում «Պատմեք, ումի՞ց եք վախենում՝ հայ ժողովրդի՞ց, պատմեք, թե ինչ եք կոնկրետ խոսում ԼՂ հարցով բանակցություններին 3-4-5 ժամ». Ստ. Տարասով Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը և այդ համակարգի ներսում գործող մարդկանց անվանում է ծույլեր և անբաններ Մեղադրող դատախազն Արսեն Բաբականի գործը կուղարկի դատարա՞ն, թե՞ կկարճի կամ կվերադարձնի լրացուցիչ քննության Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ գործի վարույթը կարճվել է «Անհապաղ ազատեք նրան աշխատանքից». եկատերինբուրգցի ոստիկանուհին ցնցել է համացանցը (տեսանյութ) Կալիֆոռնիայի լողափն անսպասելիորեն ծածկվել է «առնանդամի նման ձկներով» Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի վերացմամբ. Պետդումայի պատգամավոր (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ) Նորույթ շուկայում՝ շոկոլադե կարագ՝ արտադրված Հայաստանում Սենատի բանաձեւից հետո կսպասվի Հայոց ցեղասպանության ընդունման ալիք ԱՄՆ դաշնակիցների կողմից. Նադեին-Ռաեւսկի Նիդեռլանդները դեսպանություն կբացեն Հայաստանում Վտանգը ստիպում է ավելի խելացի դառնալ. գիտնականներ Փաշինյանին պետք են պատճառներ՝ արդարացնելու իր հանցավոր անգործությունը․ կարծիք Իտալիայում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ Ուրիշ ինչ պաշտոններ է զբաղեցնում Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայում Դավութօղլուն կոչ է արել վերակառուցել Թուրքիայի քաղաքական համակարգը Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ ղեկավարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արեւելքում Հայ ժողովրդի վերքը ապաքինող միակ տեղը Թուրքիայի մեջլիսն է. Կարո Փայլան Թուրքիան կարող է նոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ եւս մեկ Ս-400 համալիր ձեռքբերելու շուրջ Պուտինը հավանություն է տվել ԵՏՄ-ում կենսաթոշակային ապահովման համաձայնագրի ստորագրման առաջարկին Մասիս Մայիլյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման հետ կապված Որքան ներդրում է եկել Հայաստան՝ Քոչարյանից մինչև Փաշինյան Բակո Սահակյան ընդունել է դեսպան Անջեյ Կասպշիկին ԱՄՆ Հայ դատի արևմտյան գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Սենատի ընդունած բանաձևի ուղերձների մասին Առաջին անգամ էր իմ պրակտիկայում այդ կառուցվածքով քրեական գործ. Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի գործի մասին Լեռնային Ղարաբաղի բնակչությունը երբեք «երկու համայնքներից» բաղկացած չի եղել․ ՀՀ ԱԳՆ Առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար. Նաիրա Զահրաբյան Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Հարցում

Դավիթ Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է

Զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Այս փուլում դեռևս իրականացվում է հետաքննություն կատարվածի վերաբերյալ: Անձամբ ես կարծում եմ, որ մեր զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է»,- ասաց Տոնոյանը:

Հարցին` թե ինչպես կմեկնաբանի ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ զինծառայողի՝ Ադրբեջանում հայտնվելու պատճառը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է, նախարարը պատասխանեց, որ դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է: «Չեմ կարծում, որ դա պետք է տարածել: Ես ներքին համոզմունք ունեմ, որ նա ուղղակի մոլորվել է»,- նշեց Տոնոյանը:

Անդրադառնալով զինծառայողի վերադարձի խնդրին` նախարարը հայտնեց, որ դիմել են միջազգային համապատասխան կառույցներին` մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:

Խոսելով զորամասում զինծառայողի հոգեբանական վիճակի մասին՝ նախարարն ասաց, որ որոշակի աշխատանք իրականացնելուց հետո կկարողանան հստակ պատասխան տալ: «Բոլորիս համար ցավալի դեպք է, սակայն, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կընթանա»,- ասաց նախարարը:

Տոնոյանը կոչ արեց Ադրբեջանի զինված ուժերին, որպեսզի նման ապատեղեկատվական աշխատանքը դադարեցնեն:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։ Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին։

website by Sargssyan