Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Իլոն Մասկը բաժանորդագրվել է դեպրեսիան բուժել խոստացող օգտահաշվին Արտասահմանյան ընկերությունների վնասները ռուսական շուկայից հեռանալուց հետո գերազանցել են 107 միլիարդ դոլարը Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Մոսկվայում բացահայտվել է ադրբեջանցու ձեռքով 23 տարի առաջ կատարված սպանությունը Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Բաղմանյանի դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Բաղանիսցիները զայրացած են. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց
Հարցում

Փաշինյանի նշած «աննախադեպ» բյուջետային եկամուտների 25.1 տոկոս աճը սովորական ցուցանիշ է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

 

Հայաստանում տնտեսական հեղափոխություն չկա, չկա որևէ փաստ, նախաձեռնություն, իրադարձություն, որը կարելի է կոչել տնտեսական հեղափոխություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեկլամը ժողովրդի ենթագիտակցության վրա է, ոչ թե գիտակցության: Կոչ եմ անում քիչ ուղիղ եթեր մտնել, քիչ այցեր անել, վերջացնել խորոված անելն ու աշխատել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը:

«Տնտեսական հեղափոխություն չկա, դրա մասին որևէ փաստ, նախաձեռնություն ու իրադարձություն չկա»,- այս մասին ասաց Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով իշխանության՝ տնտեսական հեղափոխության վերաբերյալ հայտարարություններին:

Դիտարկմանը, թե օրինակ վարչապետի ներկայացրած այն տվյալը, թե 2019-ի 1-ին կիսամյակին գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ աճ՝ 25.1 տոկոս, ներկայացվում են նաև այլ տվյալներ, դրանք տնտեսական հեղափոխության մեջ չեն մտնում, Հրանտ Բագրատյանն ասաց. «Դրանք շատ սովորական վիճակագրական տվյալներ են, որովհետև մեր հանրապետության պատմության մեջ 7 անգամ այդ աճը շատ ավելին է եղել, քան 25 տոկոսը: Օրինակ 1995-ին բյուջետային եկամուտների աճը կազմել է 320 տոկոս, ոչ թե 25 տոկոս: Կարծում եմ՝ վարչապետը տեղյակ չէ, եթե տեղյակ է, թող վաղը մամուլի խոսնակը հերքի: 2-րդ նախագահի օրոք բյուջետային եկամուտի աճը կազմել է 25 տոկոսից ավելի: Մեկ անգամ նույնիսկ՝ 48 տոկոս: Ի դեպ, այս նույն պատկերն է, երբ այդ աճից հանում ենք տվյալ տարվա գնաճը: Օրինակ, այն տարի, երբ բյուջեն աճել է 3 անգամ, գներն աճել են 170 տոկոս, բայց բյուջեն, ամեն դեպքում, աճել է 140 տոկոսով: Այսինքն, վեց անգամ ավելի արագ, քան հիմա: Եվ մենք դա անվանում ենք մութ ու ցուրտ տարի, թալանի տարի, երկիրը նոր-նոր ոտքի էր կանգնում, իսկ մենք նման աճ ենք տվել, այն էլ այն դեքպում, երբ հարևան երկրների բյուջետային համակարգը շարունակվում էր փլվել: Այդ էր պատճառը, որ մենք 1994-ին հաղթանակ տարանք, և մեր բանակը ֆինանսավորվում էր ավելի լավ: 25 տոկոսն այն աճը չէ, որի վրա կարելի էր աղմուկ բարձրացնել, մանավանդ, որ 25 տոկոսից 15 տոկոս աճը լինելու էր, բյուջեով նախատեսված էր»,- ասաց Բագրատյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչի հաշվին է արտաքին պարտքի նվազումը՝ Բագրատյանն ասաց, որ արտաքին պարտքը դժբախտաբար է նվազել, ներքին պատքն աճել է, միտումը ճիշտ է, որ ներքին պարտքն ավելի արագ աճի, քան արտաքին պարտքը, բայց արտաքին պարտքի նվազումը համարում է կատարյալ անհեթեթություն. «Հիմարություն, որովհետև աշխարհի տնտեսությունը գտնվում է ճգնաժամի մեջ և դրա հիմնական պատճառն այն է, որ կարճաժամկետ և երկարաժամկետ արժեթղթերի մեջ մեծ անդունդ է գոյացել: Այսինքն, այսօր ԱՄՆ-ն, օրինակ, աշխարհին ձրի փող է առաջարկում, ՇվԵյցարիայի կետրոնական բանկը փող է առաջարկում մինուսով, այսինքն՝ փողն էլ է տալիս, տոկոսն էլ, միայն թե վերցրու: Դոլարային գործունեությունը ֆինանսական շուկայում հասել է աննախադեպ չափերի՝ 85 տոկոս աշխարհում, և այդ պարագայում ՀՀ կառավարության գլուխ գովելը, թե արտաքին պարտքը պակասեցրել է, համարում եմ կատարյալ անհեթեթություն, համարում եմ պրոֆեսիոնալիզմի բացակայություն, աշխարհում երբեք այսքան ձրի փող չի եղել»:

Հարցին, թե խոշոր հարկատուներին ևս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, նշում է, որ 1000 խոշոր հարկատուների վճարումների հավելավճարը 14 տոկոս է, ինչ է դա ենթադրում, Բագրատյանն ասաց, որ դա թերություն է. «Այս տարի հարկերը պետք է աճեին 15 տոկոսով, պետական բյուջեով է հաստատված, խոշորների մոտ աճել է 14 տոկոսով, այսինքն խոշորների տեսակարար կշիռը հարկերի մեջ իջել է, չէ որ մենք ասում ենք՝ պայքարում ենք խոշորի դեմ, բայց իրենց տեսակարար կշիռն իջնում է, փոքրինն է բարձրանում: Եթե Նիկոլ Փաշինյանը սա հասկանում է, ապա հասկացող մարդը սա չէր ներկայացնի որպես ձեռքբերում: Սա արվում է նրա համար, որովհետև ՔՊ կուսակցության հստակ գիծն է, որ ժողովուրդը մի միջակություն է, այսպիսի բաներ ասում ես՝ անցնում է, կարևոր չէ, թե ինչ ես ասում, դա պետք է ընդունվի ենթագիտակցական մակարդակով: Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի ռեկլամը ժողովրդի ենթագիտակցության վրա է, ոչ թե գիտակցության»:

Հրանտը Բագրատյանը հիշեցրեց էքստրասենս Կաշպիրովսկուն և ասաց, որ նրանք աշխատում էին ժողովրդի ենթագիտակցության վրա. «Կառավարության այսօրվա ղեկավարի պահածքը ճիշտ այդպիսին է, էքստրասենսի պահվածք է, նույնիսկ ակնհայտորեն, տրամաբանորեն սխալ բանը մեկնաբանում է որպես հաջողություն: Ժողովուրդը հո չի հասկանում, որ պիտի առնվազն 15 տոկոս աճ լիներ, իրականում տեղի է ունեցել խոշորի տեսակարար կշռի անկում բյուջետային եկամուտներում»:

Անդրադառնալով մենաշնորհներին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ այդտեղ էական փոփոխություն չկա, նույնիսկ վերլուծություն է եղել, որ մենաշնորհային աստիճանը մի փոքր բարձրացել է:

Անդրադառնալով պետական բյուջեի ծախսերին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ բյուջեի ծախսերը 1 տրլն 446 մլրդ դրամ պետք է լիներ, 2017-ին 1 տրլն 503 մլրդ էր, բայց պարզվեց 50 մլրդ-ով ծախսերը պակասել էին:

«Ասելով չի, Նիկոլ Փաշինյանն անցած տարվա օգոստոսին ասում էր՝ գիտեք ինչքան բյուջե է եկել, գիտեք ոնց փակվեց տարին: Ասեմ ոնց փակվեց. եկամուտները 1 տրլն 340 մլրդ դրամ, ՀՀԿ-ն նախատեսել էր 1 տրլն 343 դրամ, բյուջեն չի կատարվել եկամուտներով: Հիմա սովորեցնում են, դա էլ ՔՊ-ական ձև է, ֆեյքեր-մեյքեր, փող են տալիս, սրանք սկսում են, գրում են՝ «որձ կովերի» պատմությունը, իբր բան են ասում,պետությունն ենք մենք կորցնում, իրենք իբր բան են ասում, էս յազվությունը փորձում են պահել երկար, նույնիսկ 2050 թվականից են խոսում»:

Անդրադառնալով բնակչության թվին, որ 2050-ին այն հասցնելու են 5 մլն-ի, բացի այդ բերում են Իսրայելի օրինակ, որ 1948-ին եղել է 873 հազար, ապա 2010-ին 7.8 մլն է, հետևաբար, եթե որևէ երկրի հաջողվել է դա անել, կհաջողի նաև Հայաստանին, Հրանտ Բագրատյանն ասաց, որ այդ թիվը՝ 5 մլն-ը, իրականում մեծ թիվ չէ:

«Այսօր ՀՀ-ի բնակչությունը 3 մլն է, դժբախտաբար, անցած տարի ծնունդերը պակասել են, մահացություններն ավելացել են, բայց 30 տարում մեզ մոտ կծնվի առնվազն 1 մլն 300 000 երեխա, 30 տարում կմահանա 600 000 մարդ, մենք 700 000 մարդու հավելաճ կունենաք, եթե միգրացիա չլինի: 3 մլն-ը դարձավ 3.7, որտեղից ենք գտնելու 1 մլն 300000 հազար, կրկնում եմ, այս բացատրություններն իրենց մոտ չկան, իրենք սովոր չեն բան բացատրել, ես ենթադրում եմ, որպեսզի 5 մլն ունենանք, մեզ պետք է 30 տարում ներգաղթ ապահովենք 1.3 մլն, և շատ հնարավոր է, որ դրանք լինեն հնդիկներ, որովհետև հայերը, որպեսզի ներգաղթեն, ՀՀ տնտեսական զարգացման աճը պետք է գերազանցի այն երկրների տնտեսական աճին, որտեղ նրանք ապրում են: 2050-ին 5 մլն բնակչություն ունենալու միակ ձևը ոչ հայ ազգաբնակչություն «ներմուծելն է»»:

Խոսելով 2050 թվականի վերաբերյալ վարչապետի հայտարարությունների մասին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ 2050 թվականը նստել-քննարկելը խելագարների զբաղմունք է: «Հիմա ինչով է զբաղված Նիկոլ Փաշինյանը, միայն Աստծուն է հայտնի, այսպիսի բաներ հայտարարելը նույնիսկ այդ հայտարարության հիմքում էլեմենտար բանականություն չի դրվում, 30 տարի առաջ մենք կարո՞ղ էինք ենթադրել սրտի ստենդավորումը, apple-ի արտադրությունը, եթե մենք 30 տարի առաջ պլանավորեինք կապը, մենք պետք է կաբելներ առնեինք: Այդ հայտարարության հիմքում նույնիսկ էլեմետնար բանականություն չի դրվում, ասվում է, որ մինչև 2050 թիվը 15 անգամ ՀՆԱ-ն կաճի, դա տասը տոկոսանոց աճն է, 30 տարի տասը տոկոս աճեցնես, կդառնա 15 անգամ, բա սա պրոֆեսիոնալիզմ է, լսեք հո մանկապարտեզ չի: Իր քարտուղարուհու հետ Նիկոլ Փաշինյանը սա մտածել է հինգ րոպեում: Եվ գնացել է ամբողջ ժողովրդի առաջ Ստեփանակետրում հայտարություն է անում, ես լսեցի գետինը մտա:

Իրավունք չունի վարչապետն էժան բաներ ասել, գուցե չգիտի, կամ գիտի խաբում է, երկուսն էլ վատ են, կամ չգիտի, դա արդեն ահավոր է, վարչապետն այնուամենայնիվ որոշակի ինտելեկտուալ քաշ պետք է ունենա, պատասխանատվություն իր հանդեպ, մարդկանց հանդեպ: Ես իրականում գիտեմ, որ ՔՊ-ում նման մտադրություն կա, որ գորշ մասը անցնում է, 100-ից 30-ը կհասկանան, 70-ը չի հասկանա, չեկան ընտրեցին 80 տոկոս: Այսպիսի խաղեր չի կարելի անել, սրանք չար խաղեր են»:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ նախ իշխանությա հնգամյա ծրագիրը պետք է իրականացվի, ոչ թե 31-ամյա. «Դու եկել ես իշխանության, մենք դեմոկրատական երկրում ենք ապրում, ըստ Սահմանադրության, քո ժամեկտը հինգ տարի է, դու քո հինգ տարվա ժամկետը չէս կարող ներկայացնել, 31 տարվա ծրագիր ես ներկայացնում: Եթե նույնիսկ այդքան վարպետացել ես, որ քեզ իրավունք ես վերապահում 31 տարվա ծրագիր հայտարարես, մի քիչ մտածի, թիվդ թվի հետ թող բռնի, հորդորում եմ, հարգելով վարչապետի պաշտոնը, որ պարոն Փաշինյանը այդպիսի բաներ չանի»:

Ներդրումների և պետության կողմից երաշխիքներ տալու հարցին ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ ներդրողին պետությունը երաշխիք չի տալիս. «Մենք րոպեն մեկ հայտարարում ենք ասֆալտին «ծեծելու» մասին, կամ ոստիկանությունը հայտարարում է, որ որևէ մեկը այնպես չի քայլում, ու սև էին հագել, ու իրենք հրավիրել են զրույցի: Նման երկրներում ներդրումներ չեն լինում»:

Հրանտ Բագրատյանը կոչ արեց Փաշինյանին ու կառավարությանը ուշքի գալ և աշխատել:

«Ես կոչ պետք է անեմ Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը ուշքի գալ և աշխատել, կոչ պիտի անեմ Փաշինյանին քիչ լայվ մտնի ու քիչ այցեր անի, նստեք կաբինետում ու խորհրդակցություն արեք, եթե ի վիճակի եք: Կոչ պետք է անեմ, որ չասի ապարատը կաթվածահար վիճակում է, դուք ի վիճակի չեք ապարատին նորմալ հանձնարարություն տալ, դրա համար դա չի կարող աշխատել: Ես, որպես նախկին վարչապետ և այս իշխանությանը լավ բարեկամ, կոչ եմ անում այսպես վարվել՝ նստել աշխատել, չգիտեմ, շաբաթը մեկ գնում զինվորի կողքը նստում են, այնտեղ հատուկ հաց են դնում, խորոված են դնում, նկարում եք, ասում եք՝ տեսեք ոնց են ուտում և այլն: Հրավիրեք 20-30 ծնող, վիճակահանություն անցկացրեք, թող նրանք շաբաթը մեկ այցելեն այդ զորամասեր, այլ ոչ թե դուք նկարեք:

Ես պետք է խորհուրդ տայի, որ վարչապետը իսկապես այս բաները վերջացնի՝ խորոված անել, հեծանիվ քշել և այլն, և այլն»:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ պատրաստ է իր ասածների վերաբերյալ ցանկացած նախարարի, իսկ նախընտրելի կլինի վարչապետի հետ նստել և զրուցել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan