Երկրին է մոտենում Քեոփսի բուրգի չափսի աստղակերպ
Երկրին է մոտենում պոտենցիալ վտանգավոր, վիթխարի 2019 OU1 աստղակերպը։ Այս մասին են վկայում NASA-ի տվյալները։
Դրա չափսերը գերազանցում են Քեոփսի բուրգին, տրամագիծը կազմում է 160 մետր։
Մեր մոլորակի հետ առավելագույն մերձեցումը տեղի կունենա օգոստոսի 28-ին։ Աստղակերպն այդ օրը կլինի 40 անգամ ավելի մոտ, քան Վեներան։ Գիտնականների կանխատեսումներով՝ այն կանցնի Երկրից 1 մլն կմ հեռավորության վրա։ Բախման հավանականությունը փոքր է։