Ազգ-ընտրակեղծարա՞ր, թե՞ ազգ-բանակ
Անկախ նրանից` կողմ ենք ազգ-բանակ գաղափարի իրականացմանը, թե ոչ, պետք է շեշտենք, որ ցանկացած գաղափար իրականություն դարձնելու համար իշխանությունները պետք է վայելեն հասարակության վստահությունը:
Ունե՞ն արդյոք ՀՀ իշխանություններն այդ վստահությունը: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չենք կարող պնդել, որ իշխանություններն ունեն այդ վստահությունը: Հատկապես ապրիլի 2-ին տեղի ունեցած միջոցառումից հետո վստահության մասին խոսելն ավելորդ է:
Եւ ինչ ազգ-պետության մասին կարելի է խոսել, երբ ապրիլի 2-ի ընտրություններից առաջ խայտառակ եղած դպրոցի տնօրեններն ընդգրկվել են Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում:
Միայն այս փաստը բավական է, որ պնդենք, որ ազգ-բանակ գաղափարը իրականություն չի կարող դառնալ: Մի ազգ, որը չի պատժում ընտրակեղծարարներին, մի ազգ, որը ձայն հավաքող տնօրեններին պատժելու փոխարեն խրախուսում է, ոչ մի նորմալ գաղափար չի կարող իրականություն դարձնել:
ՀՀԿ ցուցակում ընդգրկված են սկանդալի մեջ հայտնված տնօրեններից երեքը` Երեւանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը, որը ցուցակի 35-րդ հորիզոնականում է, Երեւանի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը, որը 176-րդն է, եւ Երեւանի թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանը, նա էլ 172-րդն է:
Մի դիտարկում եւս. ոշադրություն դարձրեք, թե տնօրենները ցուցակի որ համարի տակ են: Ստացվում է, որ նրանց եւս օգտագործելու են բացառապես ձայն բերելու համար: Եւ այսքանից հետո խոսել ազգ-բանակի մասին, մեղմ ասած, ծիծաղելի է:
Top-News.am