Թուրք քաղաքական գործիչն Էրդողանին կոչ է արել «բացահայտ կերպով» Ղրիմը ռուսական ճանաչել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է ճանաչի Ղրիմի՝ Ռուսաստանին միացումը, եթե Անկարան իրեն Մոսկվայի ռազմավարական գործընկեր է համարում։ Այս մասին հայտարարել է թուրքական Vatan կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչպես իրավացիորեն հայտարարեց Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Գանժարան՝ եթե Անկարան իրեն Ռուսաստանի ռազմավարական գործընկեր է համարում, այն պետք է հասկանա, որ Ղրիմը Ռուսաստանի անքակտելի մասն է»,-ասել է նա։
Պատգամավորը նշել է, որ «Էրդողանը հասկանում է, որ Ղրիմը պատկանում է Ռուսաստանին»։
«Մեր հարաբերությունների հետագա զարգացման համար պետք է միայն այդ մասին բացահայտ կերպով ասենք ժողովրդին»,-հավելել է Փերինչեքը։