Թուրքիայում ռուս լրագրողին թույլ չեն տվել մոտենալ Ուկրաինայի նախագահին
Անվտանգության աշխատակիցները «Россия» հեռուստաընկերության լրագրողին թույլ չեն տվել մոտենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, երբ վերջինս Ստամբուլում էր: Այս մասին հայտնել է Ukrinform TV -ն:
«Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժեշտ էր տալիս պատրիարքին և ուղևորվում էր դեպի իր մեքենան: Այդ պահին նրան դիմում է հեռուստաընկերության լրագրողը՝ խնդրելով մեկնաբանել այցը: Զելենսկիի մեկնաբանությունը տևել է ընդամենը 15 վայրկյան, ինչից հետո նա նստել է մեքենան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի նախագահին Թուրքիայի տրամադրված անվտանգության աշխատակիցներից մեկը բռնել է լրագրողի թևից և փակել նրա ճանապարհը:
Անվտանգության աշխատակիցը չի մեկնաբանել կատարվածը: Նա դրանից հետո արագ նստել է մեքենան և հեռացել: