«Ատոմային օղի». գիտնականներն առաջին անգամ օղի են պատրաստել Չեռնոբիլի տարածքում աճեցված հացահատիկից և ջրից
Գիտնականների միջազգային խումբը, որն ուսումնասիրություններ է կատարում Չեռնոբիլի ատոմակայանի տարածքում, ներկայացրել է այնտեղ աճող հացահատկից և տեղի ջրից պատրաստված օղու առաջին շիշը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, յուրահատուկ օղին, որն ստացել է Atomik անունը, առաջին սպառողական ապրանքն է, որը պատրաստվել է ատոմակայանի վթարից հետո ի հայտ եկած ռադիոակտիվ տարածքում:
Օղին արտադրելու համար գիտնականների խումբը սկսել է տարեկան աճեցնել մեկուսացման գոտում:
Գիտարշավախմբում ընդգրկված են ինչպես մեկուսացման գոտում երկար տարիներ աշխատող մասնագետներ, այնպես էլ Պորտսմուտի համալսարանի գիտնականներ: