Գ. Նազարյան. «BBC-ի հրապարակման պատվիրատուները պետք է հայտնաբերվեն»
«Երկիր Մեդիայի» «Օրվա հյուրը» հաղորդման հյուրը «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանն է:
Նա անդրադարձել է մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ BBC-ի հրապարակմանը, ընդգծելով, որ օր առաջ ԱԱԾ-ն պետք է հայտնաբերի պատվիրատուների, եւ թե արդյոք նյութերը լրատվամիջոցին են տրամադրել ՀՔԾ-ից:
Գեղամ Նազարյանը նաեւ նշել է, որ մեր երկրի, ժողովրդի դեմ բացահայտ սադրանք է իրականացվել, որն ուղղված է մեր երկրի ազգային եւ պետական շահերին: Այս իրավիճակում մենք ոչ թե պետք է քամի փչենք մեր թշնամու հողմաղացին, այլ փորձենք սառը մոտենալ կատարվածին եւ խելամիտ հետեւություններ անել:
Մանրամասները՝ տեսանյութում