Անհետացող ավտոմեքենաների օպտիկական խաբկանքը հերթական իրարանցումն է առաջացրել համացանցում
Անհետացող ավտոմեքենաների օպտիկական խաբկանքը հերթական իրարանցումն է առաջացրել համացանցում: Կարճ ժամանակում տեսանյութը հարյուր հազարավոր դիտումներ է գրանցել:
Տեսանյութը դիտելիս տպավորություն է ստեղծվում, թե ճանապարհն անցնում է կամրջի վրայով, իսկ մեքենաների և մոտոցիկլետների շարասյունը մտնում է կամրջի անհասկանալի արգելապատնեշի տակ ու անհետանում: Որոշ օգտատերեր, սակայն, միանգամից են գլխի ընկել, որ սա ընդամենը տեսողական խաբկանք է: Տեսանյութը նկարահանվել է մի շենքի տանիքից՝ այնպիսի անկյան տակ, որ տանիքի արգելապատնեշը թվացել է որպես կամրջի արգելապատնեշ:
Yes, the traffic just disappears. pic.twitter.com/XPcGrzadu5
— Daniel (@DannyDutch) June 29, 2019
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում