Տեսանկարահանվել է Յուպիտերի հետ երկնաքարի բախումից առաջացած պայթյունի պահը
Տեխասցի աստղալուսանկարիչ Իթան Չապելը, Յուպիտերին հետևելով, կարողացել է ֆիքսել հազվագյուտ երևույթ՝ երկնաքարի բախումն Արեգակնային համակարգի ամենախոշոր մոլորակի հետ։ Նա տեսանյութը հրապարակել է Twitter-ում։
Հեղինակը նշել է, որ երկնաքարի բախումը գազային հսկայի մթնոլորտի հետ տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։ Նման երևույթի գիտնականներն ականատես են եղել ընդամենը 7 անգամ։
Մոլորակի հարավային կիսագնդին ստացված հարվածից ուժգին պայթյուն է եղել, գրում է ScienceAlert-ը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում