Աթամբաեւի կողմնակիցները քանդել են միլիցիայի կորդոնը. ականատեսները տեսանյութ են հրապարակել
Այս թեմայով
Ականատեսները նկարահանել են Կոյ-Տաշ գյուղի ճանապարհին Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցների եւ միլիցիայի միջեւ բախումը, հայտնում է «Sputnik- Ղրղստանը»:
Միլիցիան կորդոն էր տեղադրել, որպեսզի կողմնակիցներին թույլ չտա մոտենալ Ալմազբեկ Աթամբաեւի տանը: Սակայն մոտ 100-150 մարդիկ սկսել են իրավապահների վրա քարեր նետել եւ նրանց հետ են մղել՝ բացելով ճանապարհը, պատմել է ականատեսներից մեկը:
«Ճանապարհն այլեւս փակ չէ: Միլիցիան խաչմերուկից հեռացել է: Բազմության մեջ մոտ 100-150 մարդ կա: Մարդիկ միլիցիոներների վրա քարեր էին նետում: Նրանք ծածկվում էին վահաններով: Մարդիկ մզկիթից ցած գտնվող խաչմերուկի վրա են: Կորդոնը մի քանի թաղամաս տեղափոխել են դեպի «Ալա-Տոո» սովխոզ: Ապրիլի 7-ի փողոցը մարդկանցով լեցուն է, մեքենաները գնում են դեպի Կոյ-Տաշ: Մեկ րոպե առաջ քաղաքացիականները կրկին շտապեցին իրավապահների ուղղությամբ, բայց հետո նահանջեցին»,- հայտնել է ականատեսը:
Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում փորձել է անցկացնել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողություն: Բայց նախկին նախագահի կողմնակիցները գրոհը հետ են մղել: Վերջին տեղեկություններով՝ տուժել է 52 մարդ, նրանցից մեկը՝ հատուկջոկատային, մահացել է հրազենային վիրավորման հետեւանքով:
Այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղական ժամանակով մոտ 16:30-ին Կոյ-Տաշում սկսվել է բախում միլիցիայի եւ ընդդիմադիրների միջեւ: Իրավապահները կիրառում են լուսաձայնայինննռնակներ, Աթամբաեւի կողմնակիցները նրանց վրա նետել են Մոլոտովի կոկտեյլներ եւ քարեր: