Ավելներով և սավոկներով ակցիա քաղաքապետարանի դիմաց
Երևանի քաղաքապետարանի դիմաց Բողոքի ակցիա է, որը նախաձեռնել է «Երևանի այլընտրանքային քաղաքապետարանը»՝ ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի գլխավորությամբ: Ակցիայի հիմնական նպատակն է պայքարել քաղաքում տիրող աղբի դեմ: Աղեկյանի պնդմամբ՝ միայն քաղաքապետարանի շրջակայքն է մաքուր.«Ուզում են միայն իրենք մաքուր ապրել»:
Քաղաքապետարանի աշխատակիցների և ակցիայի մասնակիցների միջև լեզվակռիվ սկսեց, ինչից հետո ոստիկանները Աղեկյանին ոստիկանական մեքենայով տարան դեպքի վայրից:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները եկել էին ավելներով և սավոկներով: