Անկարայում ընդունելության ժամանակ Զելենսկին շփոթության մեջ է հայտնվել
Թուրքիա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարայում՝ նախագահական պալատի մոտ արարողության ժամանակ շփոթության մեջ է ընկել։ Նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղղորդել է նրան։
Այնուհետև տեղի են ունեցել երկու երկրների առաջնորդների բանակցությունները։
«Հուսով եմ՝ կկարողանանք հնարավորինս շուտ փոխզիջման հասնել ազատ առևտրի գոտու հարցում և պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը», – РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Զելենսկին բանակցությունների արդյունքներով համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի անկախությանը, չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին։