Հավի մսի օգտագործումը կարող է 28 տոկոսով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը
Այս թեմայով
Ամերիկացի մասնագետները նշում են, որ սննդակարգում տավարի, ոչխարի եւ խոզի մսի փոխարինումը հավի մսով կարող է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:
Mirror-ը հաղորդում է, որ հետազոտության շրջանակում ԱՄՆ-ի Ուռուցքաբանության Ազգային ինստիտուտի փորձագետները ուսումնասիրել են ավելի քան 42 հազար կանանց դիետաները՝ 8 տարի դիտարկումներ անցկացնելով: Պարզվել է, որ նրանք, ովքեր մեծ քանակությամբ կարմիր միս են օգտագործել, կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղով հիվանդանալու մոտ մեկ քառորդով շատ հնարավորություն են ունեցել ի տարբերություն նրանց, ովքեր իրենց սննդակարգում այն նվազագույնի են հասցրել:
Մինչդեռ նրանք, ովքեր ավելի շատ թռչնամիս են օգտագործել (հավի, հնդկահավի եւ բադի), 15 տոկոսով ավելի քիչ հակվածություն են ունեցել տվյալ հիվանդությանը:
Ընդ որում սննդում սթեյքների, նրբերշիկների եւ որսամսի փոխարինումը հավի մսով կանանց մոտ 28 տոկոսով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:
Գիտնականները դա կապում են նրա հետ, որ կարմիր մսում պարունակվում են քաղցկեղ առաջացնող միացություններ: