ՀԱՀ-ում առյուծը ճանապարհի մեջտեղում հարձակվել է այծքաղի վրա (տեսանյութ)
Համացանցում սահմռկեցուցիչ տեսանյութ է հայտնվել, որը պատահաբար նկարահանել են զբոսաշրջիկները: Տեսանյութում երեւում է՝ ինչպես է առյուծը ճանապարհի մեջտեղում հարձակվում այծքաղի վրա, հաղորդում է Daily Mail-ը:
Զբոսաշրջիկների խումբը հետեւել է առյուծին 3 կմ հեռավորության վրա, երբ հանկարծ ճանապարհի մեջտեղում Կրյուգերի ազգային պարկում տեղի է ունեցել անսպասելի հարձակումը:
Այծքաղը դիմադրել է, սակայն սատկել է կենդանիների արքայի թաթերի հարվածից: