Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին ցույց է տվել կարմիր վարդի թերթիկներով «պատված» իր տունը (տեսանյութ)
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին համարվող Քայլի Ջեները ցույց է տվել՝ ինչպես են շնորհավորել իր ծննդյան տարեդարձը: Տեսահոլովակը մոդելը հրապարակել է Instagram-ի իր էջում:
Տեսանյութում պատկերված է նրա տան նախասրահը, որի հատակն ամբողջությամբ պատված է կարմիր վարդի թերթիկներով:
Հոլովակում երևում է նրա դուստրը՝ Սթորմին, որն ուրախությամբ խաղում է վարդի թերթիկների հետ: Այնուհետ մոդելը ցուցադրում է բացիկ, որի վրա գրված է. «Ծնունդդ շնորհավոր: Մենք դեռ նոր ենք սկսել: Սիրում ենք քեզ»:
Նա լուսանկարին կից հեշթեգով նշել է իր զուգընկեր Թրևիս Սքոթի անունը և գրել. «Իմ տունը պատված է վարդերով...Եվ սա դեռ իմ ծննդյան օրը չէ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին 250 մլն դոլարով զբոսանավ է վարձակալել՝ իր ծննդյան տոնը նշելու համար:
Նշենք, որ Քայլի Ջեների ծննդյան օրն օգոստոսի 10-ին է: Այդ օրը կլրանա նրա ծննդյան 22-ամյակը: Սակայն նա շնորհավորանքներ է ստանում արդեն օգոստոսի սկզբից:
View this post on InstagramMy house is covered in ROSES! @travisscott and it’s not even my birthday yet!!!!! Omg ♥️♥️♥️♥️♥️
Հետևեք մեզ Telegram-ումՄենք աղետից աղետ ոչ միայն հետևություն չենք անում, այլև կատարելագործում ենք մեր անխելքությունն ու միշ... ԵՄ սկուտեղի վրա Հայաստանին սպասվում է վայրկենական կլանում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Փաշինյանի դրսի տերերը պահանջում էին, որ Զելենսկուն Հայաստանում պատվով, փառքով ընդունեն․ վերլուծական Ովքե՞ր են Ամերիաբանկ-ի հետ բանակցող BOGG-ի բաժնետերերը. փորձագետի մեկնաբանությունը Ռուսաստանը Հայաստանը զիջեց Թուրքիային Հայերը մեզ սովորեցնում են, որ երկու ուժերի միջեւ ըն...