Հնդկաստանում բերրիության տոնը նշել են միմյանց գլխին կոկոսներ կոտրելով (տեսանյութ)
Հնդկաստանի հարավում գտնվող Թամիլնադ նահանգում անցկացվել է Aadi Perukku երկօրյա փառատոնը, որի ժամանակ բերրիության տոնը նշել են միմյանց գլխին կոկոսներ կոտրելով, գրում է tellerreport.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղացիների շրջանում միմյանց գլխին կոկոսներ կոտրելն ավանդույթ է. այդպիսով՝ նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում բնությանն առատ բերքի համար և Պարվատի (Parvati) աստվածուհուց օրհնություն են խնդրում: