Սոչիում տեսագրել են ափամերձ հատվածին մոտեցող հսկայական պտտահողմը (տեսանյութ)
Ականատեսները նկարահանել են Ռուսաստանի Սոչի սևծովյան քաղաքի շրջանում մոլեգնող պտտահողմը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հրապարակված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է սյունաձև բարձրացնող տասնյակ մետր բարձրությամբ հսկայական հողմը մոտենում ափամերձ հատվածին:
Ջրային պտտահողմն անցնում է բնակելի տներից բավականին մոտ հեռավորությամբ:
Կիրակի Սոչիում փոթորկի նախազգուշացում էր տրվել պտտահողմի վտանգի պատճառով: Երկուշաբթի Կուբանում նույնպես սպասվում են ուժեղ անձրևներ, ամպրոպ, 25 մետր/վայրկյան արագության հասնող քամի, կարկուտ:
Բացի այդ Սև և Ազովի ծովերում ևս փոթորկի նախազգուշացում էր տրվել: Սոչիում պահպանվում է պտտահողմերի ձավորման վտանգը: