Նունե Եսայանը տոնում է 50-ամյակը․ երկրպագուների անակնկալը երգչուհու տարեդարձին
Երգչուհի Նունե Եսայանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 50տարին, ինչի առթիվ երկրպագուները կեսգիշերին անակնկալ են մատուցել երգչուհուն՝ հյուրընկալվելով նրա տանը «Հայ երգի թագուհի, հոբելյանդ շնորհավոր» մակագրությամբ տորթով և անվանական կոնյակով:
«Իմ սիրելի երկրպագուներ, ես երգում եմ Ձեզ համար և որքան դուք եք ինձ նվիրված, այնքան ես եմ ձեզ շնորհակալ»,- ի պատասխան անակնկալի՝ Ինստագրումում գրել է Նունեն՝ հրապարակելով օրվա տեսանյութը:
Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ տարեդարձը կտոնի 1 ամիս անց: Նա իր հոբելյանը կտոնի բացօթյա մեծ խնջույքով, սակայն սեպտեմբերի 5-ին, քանի որ օգոստոսն արձակուրդային շրջան է, և շատերը բացակայում են երկրից:
Երգչուհին այս տարի տոնում է ոչ միայն իր 50-ամյակը, այլև բեմական գործունեության 30-ամյակը: Աշնանը կմեկնարկի նաև նրա հոբելյանական համերգների շարքը: Առաջին համերգը կկայանա նոյեմբերին՝ Երևանի համերգային դահլիճներից մեկում, երկրորդը՝ ապրիլին Կրեմլում, երրորդը՝ Լոս Անջելեսում: Վերջինի ժամկետը դեռ հստակեցման փուլում է: Նունեն հայտնեց, որ Երևանի համերգը բարեգործական բնույթ է ունենալու և ամբողջ հասույթը փոխանցվելու է Պաշտպանության նախարարությանը:
View this post on Instagram
View this post on Instagram