Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Արցախի եւ Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտ է ժամանել Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման շրջանակում: