Պայթյուն եւ հրդեհ ՌԴ զորամասերից մեկի տարածքում (լուսանկար, տեսանյութ)
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանի զորամասերից մեկի տարածքում հրդեհ ու պայթյուններ են գրանցվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ամբողջ ղեկավարությունը շտապել է դեպքի վայր: Տարհանման մասին չգիտեմ, բայց, ըստ տրամաբանության, պետք է որ տարհանում իրականացվի: Դրա հարևանությամբ Կամենկա գյուղն է գտնվում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Այժմ արտակարգ իրավիճակների ծառայությունները ստուգում են տեղեկությունը:
Աչինսկի իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին հեռու մնալ զորամասի տարածքից:
kp.ru-ն հայտնում է, որ այրվում են զինամթերքի պահեստները: