Բաշկիրիայում ավտոմեքենան «փախել է» վարորդից եւ մխրճվել մի քանի մեքենաների մեջ
Բաշկիրկայի շենքի բակերից մեկում անկառավարելի ավտոմեքենան մխրճվել է մի քանի մեքենաների մեջ, հաղորդում է Life-ը:
Անհայտ պատճառով տրանսպորտային միջոցը շարժվել է, երբ վարորդը ղեկին չէր: Տեղի ունեցածը նկարահանել են ականատեսները:
Տեսանյութում երեւում է, որ երկու կանայք եւ փոքրիկ երեխան գտնվում են մեքենայի մոտ: Երբ դեպքի մասնակիցներից մեկը դուրս հանեց մեքենայից երկրորդ երեխային եւ գրկեց նրան, մեքենան անսպասելիորեն շարժվեց: Կանայք փորձում էին կանգնեցնել փոխադրամիջոցը, երեխային գրկած կինն ընկել էր եւ գցել փոքրիկին: Ամեն ինչ տեղի էր ունեցել մի քանի վայրկյանում: Ավտոմեքենան կանգնեց, երբ հարվածեց բազմաբնակարանային շենքին, որից հետո մխրճվեց երեք այլ մեքենաների մեջ:
Սոցիալական ցանցերում մտորում են, թե որն է այդ դեպքի պատճառը: Ոմանք ենթադրում են, որ ամեն ինչի մեղավորն է ավտոմատ լարքը, մյուսները համարում են, որ սրահում կարող էր լինել եւս մեկ երեխա, որը եւ միացրել էր մեքենայի շարժիչը: