Կյանքից հեռացել է երգիչ Վիլի Տոկարեւը
Կյանքից հեռացել է խորհրդային եւ ռուսական արտիստ Վիլի Տոկարեւը, հաղորդում է 360 հեռուստաալիքը։
Այդ մասին հայտնել է երգչի ընտանիքը։ Նա 84 տարեկան էր։
Տոկարեւի մահվան մասին տեղեկատվությունը հրապարակվել էր «էխո Մոսկվի» կայքում։ Պարբերականը հղում է կատարել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Թամրազովին, որը ստացել էր տեղեկատվությունը երգչի ընտանիքից։
Վիլի Տոկարեւը հանրաճանաչ խորհրդային, ռուսական եւ ամերիկյան շանսոնյե էր։ Նա «Տարվա շանսոն»-ի եռակի դափնեկիր էր․ պարգեւատրվել էր 2015, 2016 եւ 2017 թվականներին։