Հակասություններ հեղափոխականների վիճակագրությունում
Տնտեսական վիճակագրությունը բազմաշերտ է։ Թվերի բազմության մեջ միշտ էլ կարելի գտնել տվյալներ, որոնք կհակասեն պաշտոնապես թմբկահարվող տվյալներին։
Այս օրերին, օրինակ, իշխանությունների սիրելի թեմաներից է զբոսաշրջության աճը։ «Ինչպե՞ս պարզել պաշտոնական տվյալների իսկությունը»,-հարցին կարելի պատասխանել՝ «Ուշադիր կարդացեք վիճակագրական այլ տվյալներ ու, որպես կանոն, հակասություն կգտնեք»։
Օրինակ այս փաստը՝ 2016թ․ մեր երկրից տարվել է մոտ 1 մլն 55 հազար դոլարի «Ձեռքով արված նկարներ»։ 2017-ին տարվել է 733 հազար դոլարի նկար, իսկ 2018-ին՝ 522 հազարի։
Այս տարվա առաջին 5 ամիսներին տարվել է 87 հազար դոլարի նկար։
Երևանյան հանրահայտ Վերնիսաժը իսկապես զբոսաշրջիկների նախընտրած վայրերից է։ Այցելեք ու զրուցեք իրենց աշխատանքներն այնտեղ վաճառող նկարիչների հետ։ Հետո համադրեք տեղեկություններն ու վիճակագրական տվյալները։
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից