Օգոստոսի 10-ին Երկրին նյույորքյան Էմփայր Սթեյթ Բիլդինգ երկնաքերի չափով աստերոիդ կմոտենա
Օգոստոսի 10-ին Երկրին նյույորքյան Էմփայր Սթեյթ Բիլդինգ երնաքերի չափով 2006 QQ23 աստերոիդ կմոտենա՝ 0.049 միավոր հեռավորությամբ (4.6 մլն մղոն), գրում է Live Science-ը:
Պարբերականը նշում է, որ աստերոիդը Երկրի մոտով կանցնի ժամում 16.740 կմ արագությամբ: Պարբերականը նաեւ հայտնում է, որ 4.65 մլն մղոն հեռավորությունը բավականին մոտ է, որպեսզի տվյալ աստերոիդը պոտենցիալ վտանգ ներկայացնի:
Մոտեցող երկնային մարմնի տրամագիծը մոտ 570 մ է, այն չափերով մեծ է նյույորքյան 103 հարկանի Էմփայր Սթեյթ Բիլդինգ երկնաքերից, որի երկարությունը մոտ 444 մետր է: