Ամերիկացի ֆիզիկոսներն արհեստական արև են ստեղծել
Վիսկոնսինի համալսարանի գիտնականները կարողացել են լաբորատոր պայմաններում ստեղծել արևի մինի տարբերակը՝ իրական աստղի կառուցվածքը լավագույնս ուսումնասիրելու համար։ Նախագիծը ստացել է Big Red Ball անվանումը։
Նախագիծն առաջինն է, որի շրջանակում գիտնականներին հաջողվել է ստեղծել ռեակցիաներ, որոնք կրկնօրինակում են արևի մագնիսական դաշտը։ Լաբորատորիայում բոլոր գործընթացները լիովին մոդելավորել չի ստացվի։ Այս անգամ թիմին հաջողվել է ստանալ արևային պլազմայի շարժումը։
Հետազոտության օգնությամբ ֆիզիկոսները մտադիր են պարզել, թե ինչու և ինչպես է առաջանում արևային քամին։ Այն իրենից ներկայացնում է պլազմայիև գազի լիցքավորված մասնիկների հոսք, որոնք մեծ արագությամբ պտտվում են աստղի մակերևույթի վրա։ Մոդելն իրենից ներկայացնում է 3 մետրանոց սֆերա՝ լցված հելիումային պլազմայով։ Մագնիսական դաշտի ստեղծման համար գիտնականները սֆերայի կենտրոնում տեղադրել են մագնիսներ։
35,5 հազար կմ/ժամ արագության դեպքում պլազման դուրս է նետվել սֆերայի սահմաններից՝ ցույց տալով, թե ինչպես է «աշխատում» արևային քամին։